Քաղաքական14:32, 13 Հոկտեմբեր 2023
Բիլգիչն արձագանքել է Բայդենի՝ Սիրիայի խնդրի հետ կապված հրամանագրի երկարաձգման որոշմանը
Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Թանժու Բիլգիչը գրավոր պատասխանել է 2019-ի ԱՄՆ-ի նախագահի «Ազգային արտակարգ իրավիճակ» վերնագրով՝ Սիրիային առնչվող հրամանագրի հետ կապված հարցին։
Մասնավորապես Բիլգիչը նշել է, որ եթե ԱՄՆ-ն կողմնակալություն անելու փոխարեն աջակցի Թուրքիային, երկկողմ հարաբերությունները կամրապնդվեն։
«Եթե ԱՄՆ-ն բոլոր այս միակողմանի գործողությունների փոխարեն աջակցի, հասկանալով Թուրքիայի այն քաղաքականությանը, որն առաջնահերթություն է տալիս Սիրիայի կայունթյանը և ամբողջականությանը, էլ ավելի շատ կհամապատասխանի երկու դաշնակիցների արմատական և արժեքավոր հարաբերություններին։ Այս համատեքստում սպասում ենք, որ ԱՄՆ-ն վերջ կդնի անջատողական ահաբեկչական խմբավորումների հետ իր նշանադրությանը (մերձեցում) և կյանքի կկոչի 2019-ի հոկտեմբերի 17-ի համատեղ հայտարարության դրույթները»,- ասել է նա։
Նշենք, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ 2019-ի հոկտեմբերի 14-ին Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ ընդունված նախագահական հրամանագրի ժամկետը երկարաձգելու նպատակով այն տարվել է ԱՄՆ Կոնգրես։
Նման քայլը բացատրվել է Սիրիայի ներսում տեղի ունեցող զարգացումներով, ինչպես նաև ԱՄՆ ազգային անվտանգությանը և արտաքին քաղաքականությանն ուղղված «Անսովոր և արտասովոր» սպառնալիքներով։
«Հատկապես Սիրիայի հյուսիսում թուրքական կառավարության կողմից իրականացվող ռազմագործողության համար արվող քայլերը վտանգում են տարածաշրջանում խաղաղությունը, կայունությունն ու անվտանգությունը, ինչպես նաև թուլացնում «DEAŞ»-ի դեմ պայքարը»,-ասել է Բայդենը։
Բացի այդ ԱՄՆ նախագահը նշել է, որ Սիրիայում տիրող իրավիճակը շարունակում է ԱՄՆ-ի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության համար սպառնալիքներ ստեղծել։
Թուրքական մամուլում Բայդենի որոշումը որակվել է որպես «Քայլ ընդդեմ Թուրքիայի»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |