Քաղաքական16:04, 13 Հոկտեմբեր 2023
Թուրքիայի ԱԳՆ-ն ԵԽԽՎ-ի՝ Օսման Քավալայի մասին որոշումը «պատմական սխալ» է որակել

Թուրքիայի արտգործնախարարությունը հաղորդագրություն է տարածել ի պատասխան հոկտեմբերի 12-ին Թուրքիայի վերաբերյալ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) կողմից ընդունված որոշման։
Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է․ «Նման փորձով ԵԽԽՎ-ն փորձում է օգտագործել դատական գործընթացները քաղաքականության համար և փակել երկխոսության ուղիները։ Սա դեմ է ԵԽԽՎ-ի գոյության պատճառ հանդիսացած ժողովրդավարական արժեքներին։ ԵԽԽՎ-ի իրեն ի ցույց դնելու այս անխոհեմությունը ապագայում ամոթով է հիշվելու»։
Թուրքիայի ԱԳՆ-ն ԵԽԽՎ-ի որոշումը «պատմական սխալ» է որակել։
Նշենք, որ հոկտեմբերի 12-ին ԵԽԽՎ-ն ընդունել է զեկույց, որով կոչ է արվում անհապաղ ազատ արձակել կալանավորված թուրք գործարար Օսման Քավալային, ինչպես նաև ընդունել բանաձև, որը նախատեսում է պատժամիջոցներ սահմանել այն թուրք պաշտոնյաների նկատմամբ, ովքեր կապ են ունեցել Քավալային չազատելու գործում։
Զեկույցն ընդունվել է 44 դեմ ձայնով։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |