15:27, 09 Հոկտեմբեր 2023
Թուրքիայի պաշտպանության նախարարն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան գործընթացին

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը նախարարության համալսարանի նոր ուսումնական տարվա բացման արարողությանն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան գործընթացին:
Գյուլերը, նշելով, որ Թուրքիան տարբեր տարածաշրջաններում աջակցություն է տրամադրել «բարեկամ և դաշնակից մի շարք երկրներին», Ադրբեջանի վերաբերյալ նշել է. «Այժմ Ադրբեջանի և Հայաստանի միջև մնայուն խաղաղության հաստատման նոր հնարավորության դուռ է բացվել։ Մենք ակնկալում ենք, որ Հայաստանը կգործի այս ընկալմամբ։ Մենք հուսով ենք, որ համապարփակ կարգավորումը հնարավորինս շուտ կապահովվի` տարածաշրջանի կայունության և բարօրության համար»,- նշել է նա։
Թուրք նախարարը նաև անդրադարձել է Լիբիայում, Սիրիայում , Միջերկրական ծովում տիրող իրավիճակին և հավելել է, որ Թուրքիան կշարունակի աջակցել իր դաշնակիցներին առկա մարտահրավերները հաղթահարելու համար։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |