Ռազմական15:59, 05 Հոկտեմբեր 2023
Թուրքիան աշխարհում ամենից շատ զենք-զինամթերք արտահանող երկրների շարքում է

Ամերիկյան «Foreign Policy» պարբերականն անդրադարձել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության արտադրանքի արտահանման ծավալներին։
Նշվել է, որ նախկինում սառնարանների և հեռուստացույցների արտահանմամբ հայտնի Թուրքիան, այժմ զբաղվում է ռազմարդյունաբերությամբ։
Ըստ պարբերականի հրապարակած տվյալների՝ Թուրքիայում գործում է շուրջ 3․000 ռազմարդյունաբերական ընկերություն։
Այս տարվա հոկտեմբերի դրությամբ արտադրանքի արտահանման ծավալը կազմում է 2․4 մլրդ դոլար, իսկ մինչև տարեվերջ այն պլանավորվում է հասցնել 6 մլրդ դոլարի։
Ռազմարդյունաբերական ծրագրերում կատարված ներդրումներն ընդհանուր առմամբ կազմում են 90 մլրդ դոլար, այնինչ նախորդ տարի այդ թիվը կազմում էր 5․5 մլրդ։
2022 թվականին զենք-զինամթերքի արտահանման ծավալը 2021-ի համեմատ աճել է ավելի քան 36 տոկոսով։
Ռազմական ոլորտում արտահանման ծավալների հետզհետե մեծացման արդյունքում Թուրքիան համարվում է աշխարհում ամենից շատ զենք-զինամթերք արտահանող 12 երկրներից մեկը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ մասին հայտնում են Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրները։

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը Անկարայում ընդունել է Սիրիայի պաշտպանության նախարար Մուրհաֆ Աբու Քասրային։

Ճապոնացի պաշտոնյաները հետաքրքրված են մասնավորապես «Bayraktar TB2» անօդաչու թռչող սարքերով։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |