Ռազմական17:17, 05 Հոկտեմբեր 2023
Թուրքական մեդիա․ «Ցամաքային ռազմագործողությունը միակ ընտրությունը չէ»

Անկարայում տեղի ունեցած ահաբեկչական հարձակմանը հաջորդած մի շարք ռազմական գործողություններն Իրաքի և Սիրիայի հյուսիսում շարունակում է մնալ թուրքական մեդիայի ուշադրության կենտրոնում։
Բացի այդ թուրքական մամուլը ստեղծված իրավիճակի ֆոնին փորձ է կատարել հասկանալու Թուրքիայի հետագա քայլերը։
Ըստ այդմ՝ մամուլում, հիմնվելով Թուրքիայի պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած աղբյուրների տեղեկությունների վրա, նշվում է ցամաքային նոր ռազմագործողության բացառված չլինելու մասին, ինչպես նաև, որ այն միակը չէ ընտրությունների շարքում։
Ինչպես նշել են Թուրքիայի պատշպանության և արտաքին գործերի նախարարները, երկրի առաջնահերթ խնդիրը հանդիսանում է երկրին սպառնացող վտանգների չեզոքացումը, այդ թվում իրենց կողմից ահաբեկչական ճանաչված խմբավորումների անդամների և իրենց ենթակայության տակ գտնվող ենթակառուցվածքների։
«Քուրդիստանի բանվորական կուսակցությունը (ՔԲԿ/ՔԱԿ-PKK) և Սիրիայի քրդական ուժերը (YPG) նույն ահաբեկչական կազմակերպություններն են։ Մենք միշտ ասել ենք՝ անկախ այն բանից, թե որտեղ են գործունեություն ծավալում, նրանք հանդիսանում են մեր օրինական թիրախները»։
Ընդգծվել է, որ ռազմական գործողություններն անհրաժեշտության դեպքում շարունակվելու են։
Հիշեցնենք, որ Թուրքիայի մայրաքաղաքում հոկտեմբերի 1-ին տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, երբ երկու անձ կրակ էր բացել Թուրքիայի ներքին գործերի նախարարության շենքի ուղղությամբ և դրա հետևանքով վիրավորվել էր երկու ոստիկան, արդեն իսկ իրականացվել է 4 ռազմագործողություն։
Բոլոր ռազմագործողությունները եղել են օդային՝ 3-ն Իրաքի և 1-ը Սիրիայի հյուսիսում։ Ընդհանուր առմամբ տեղեկացվում է Իրաքում 66 թիրախի ոչնչացման, իսկ Սիրիայում շուրջ 8 մարդու սպանության մասին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ մասին հայտնում են Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրները։

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը Անկարայում ընդունել է Սիրիայի պաշտպանության նախարար Մուրհաֆ Աբու Քասրային։

Ճապոնացի պաշտոնյաները հետաքրքրված են մասնավորապես «Bayraktar TB2» անօդաչու թռչող սարքերով։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |