Քաղաքական12:09, 02 Հոկտեմբեր 2023
Վելայեթի. «ՆԱՏՕ-ն վերջին շրջանում փորձում է ազդեցիկ դառնալ Հարավային կովկասում»

Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի միջազգային հարաբերությունների գլխավոր խորհրդական Ալի Էքբեր Վելայեթին Իրանի ազգային «Farhikhtegan» թերթին տված հարցազրույցում անդրադարձել է Հարավային կովկասում Հյուսիսատլանյտան դաշինքի (ՆԱՏՕ) կողմից ձեռնարկվող քայլերին:
Վելայեթին նշել է, որ ՆԱՏՕ-ն վերջին շրջանում փորձում է ազդեցիկ դառնալ հիշյալ տարածաշրջանում:
Նրա պնդմամբ՝ ամերիկացիները նպատակ ունեն անկայունացնելու իրավիճակը Հարավային կովկասում:
«Ամերիկացիները Թուրքիայի առաջարկությամբ Հարվային Կովկասը խառնելու նպատակով են մեջտեղ եկել: Եթե ամերիկացիները մտնեն Հարավային կովկաս, պետք է իմանան, որ հնարավոր չի լինելու տարբեր էթնիկ խմբերի դիմադրության ներքո մնալ, ինչպես նաև փախչել դրանից»:
Վելայեթին անդրադարձել է նաև վերջին տարիներին թուրք պաշտոնյաների և թուրքական մեդիայի կողմից շրջանառվող մի կետի, ըստ որի՝ իրանաբնակ ազերիները ճնշումների տակ են և թուրքական կառավարությունն իր պարտքն է համարում ազերիներին փրկելն այլ իրանական ինքնություն ունեցող էթնիկ խմբերի տիրապետությունից:
Եվ ի հերքում վերոնշյալի ասել. «Իրանաբնակ ազերիները Իրանի կարևոր մասն են: Հեղափոխությունից հետո 8 տարի ի վեր նրանց ղեկավարը եղել է էթնիկ ազերի, հիմա ևս»:
Հարցազրույցի վերջնհատվածում Իրանի հոգևոր առաջնորդի գլխավոր խորհրդականը նշել է, որ իրանաբնակ ազերիները դեմ են լինելու Իրանում էթնիկ ցնցումներ հրահրել ցանկացողներին և այն անձանց, ովքեր օգնություն են փնտրում սիոնիստներից:
«Իսրայելը, որոշ հիմքեր է ստեղծել Իրանի սահմանների մոտակայքում»,-եզրափակել է Վելայեթին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |