• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
20 Օգոստոս, 2025
Չորեքշաբթի 04:22
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Ռազմական17:23, 29 Սեպտեմբեր 2023

Հաքան Ֆիդանը՝ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի մասին

Հաքան Ֆիդանը՝ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի մասին

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի իրականացրած այսպես կոչված «հակաահաբեկչական գործողության» վերաբերյալ:

Ֆիդանը շեշտել է, որ Ադրբեջանը ղարաբաղյան պատերազմից հետո բանակցությունների մեջ մտել  է մեծ զգուշությամբ: Արտգործնախարարը  հայտարարել է․ «Նրանք պաշտպանեցին իրենց իրավունքները Հայաստանի դեմ, որը փորձեց սադրել նրանց: Խաղաղ բնակչության շրջանում զոհեր չկան: Ղարաբաղում մեր ադրբեջանցի եղբայրները քայլ կատարեցին իրենց ինքնիշխանության ապահովման ուղղությամբ՝ իրականացնելով «հակաահաբեկչական գործողություն»։

Ֆիդանը  պնդել է, որ էթնիկ հայ բնակչությունը բացահայտ թիրախ չէր, ընդհակառակը, դա նրանց համար ավելի ապահով միջավայր ստեղծելու քայլ էր։ Նրանք ոչնչացրել են «զինված տարրեր»՝  ոչ մի վնաս չպատճառելով խաղաղ բնակչությանը։

Թուրք նախարարի խոսքով, տարածաշրջանի հայության «ինքնահռչակ քաղաքական միավորը ինքնաոչնչացվեց», և դրան ի հավելում նա նշել է․ «Կարծում ենք, որ գործընթացը կավարտվի առանց հավելյալ դրամաների ու ողբերգությունների։ Ղարաբաղյան 44-օրյա երկրորդ պատերազմից հետո, այսպես կոչված «ռեժիմի գործողությունները» Ղարաբաղում լարվածություն առաջացրեցին։ Այս «ռեժիմը» հրահրել է տարբեր սադրանքներ՝ ադրբեջանական բանակի դիրքերին մոտենալը, խրամատների կառուցումը և այլ ինժեներական աշխատանքներ, ինչպես նաև դիվերսիայի փորձեր իր վերահսկողության տակ գտնվող տարածքում»։

«Ըստ այդմ, Հայաստանի այս հակաիրավական գործողություններին Ադրբեջանի արձագանքը չուշացավ: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ Ղարաբաղում սահմանադրական կարգը վերականգնելու նպատակով հակաահաբեկչական գործողություն է սկսում»,- նշել է Ֆիդանը և հավելել, որ պաշտպանության նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ «հակաահաբեկչական գործողության ընթացքում հարձակման չեն ենթարկվել խաղաղ բնակիչները և ենթակառուցվածքները, այլ ոչնչացվել են միայն օրինական թիրախ հանդիսացող ռազմական օբյեկտները»։

 

Աղբյուր`    turkiyegazetesi.com.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան և Սիրիան ռազմական համաձայնագիր են կնքել
15:30, 14 օգոս
Թուրքիան և Սիրիան ռազմական համաձայնագիր են կնքել

Այդ մասին հայտնում են Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրները։

Թուրքիայի և Սիրիայի միջև խորանում է ռազմական համագործակցությունը
14:02, 14 օգոս
Թուրքիայի և Սիրիայի միջև խորանում է ռազմական համագործակցությունը

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը Անկարայում ընդունել է Սիրիայի պաշտպանության նախարար Մուրհաֆ Աբու Քասրային։

Ճապոնիան Թուրքիայից կգնի ԱԹՍ-ներ՝ ընդդեմ Չինաստանի
13:33, 14 օգոս
Ճապոնիան Թուրքիայից կգնի ԱԹՍ-ներ՝ ընդդեմ Չինաստանի

Ճապոնացի պաշտոնյաները հետաքրքրված են մասնավորապես «Bayraktar TB2» անօդաչու թռչող սարքերով։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիայի հարավային նահանգում ուժգին հրդեհներ են (Լուսանկարներ)
Թուրքիայի հարավային նահանգում ուժգին հրդեհներ են (Լուսանկարներ)

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։

Թուրքիայի ամենամեծ քաղցրահամ լիճը ցամաքում է (Լուսանկարներ)
Թուրքիայի ամենամեծ քաղցրահամ լիճը ցամաքում է (Լուսանկարներ)

Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։

Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը
Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Պոլսահայ ռոք երաժիշտը ելույթ կունենա Թուրքիայում
Պոլսահայ ռոք երաժիշտը ելույթ կունենա Թուրքիայում

Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:

Թուրքիան ամենաշատ աշխատաժամ ունեցող 2-րդ երկիրն է աշխարհում
Թուրքիան ամենաշատ աշխատաժամ ունեցող 2-րդ երկիրն է աշխարհում

Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}