Իրավական18:43, 28 Սեպտեմբեր 2023
Թուրքիայում արաբ լրագրողին ձերբակալելու որոշում է կայացվել
Թուրքիայում ընդդիմադիր «Լավ» (İyi Parti) կուսակցության խոսնակ Քուրշադ Զորլուն Twitter-ում արած հրապարակմամբ հայտնել է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի և ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայային վիրավորելու համար քուվեյթցի արաբ գրող, լրագրող Աբդյուլազիզ Ալհաժիրիի ձերբակալման որոշման մասին:
Նախ Ալհաժիրին սոցիալական ցանցում կատարած գրառմամբ անդրադարձել էր Թուրքիայի Տրապիզոն քաղաքում իր հայրենակից՝ արաբ զբոսաշրջիկին ծեծի ենթարկելու դեպքին՝ օգտագործելով Աթաթուրքին ուղղված վիրավորական արտահայտություններ:
Իսկ ավելի ուշ՝ երբ վերոհիշյալ բնույթի արտահայտությունների հիման վրա թուրքական դատարանը հայտնում է Ալհաժիրի նկատմամբ հանրային հետապնդում սկսելու մասին, քուվեյթցի լրագրողը մեկ այլ գրառում է անում, որտեղ արդեն խոսքերն ուղղում է Թուրքիայի ներքին գործերի նախարարին:
«Իմ անունը Աբդուլազիզ Դյուվայիhի բին Ռումայիհ ալ Հաժրի է: Մենք քննադատում ենք ռասսայական խտրականության հողի վրա Քուվեյթի քաղաքացու նկատմամբ ձեր իրականացրած հարձակումը, իսկ դուք վիրավորում եք մեր կրոնը, մարգարեին, պետությունը և շեյխերին: Կարծում եք ձեզնից վախենալո՞ւ եմ, ինչ է թե դուք ներքին գործերի նախարար եք: Անձնական տվյալներդ բացահայտելով՝ քո դեմ դատական հայց կբացեմ, ա՛յ բարբարոս, անպիտա՛ն»:
Նշենք, որ արաբ տուրիստին ծեծի ենթարկելու դեպքը տեղի էր ունեցել սեպտեմբերի 16-ին: Շրջանային ղեկավարության հաղորդմամբ՝ դեպքի առթիվ կասկածյալ հանդիսացող անձը ձերբակալվել է:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Օզգյուր Օզելը մեղադրվում է Թուրքիայի նախագահին վիրավորելու մեջ:
Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին, երբ ընտանիքը վերադառնում էր ճամփորդությունից։
Ընդդիմադիր HKP-ի առաջնորդ Նուրրուլահ Էֆե Անքութը դատապարտվել է 1 տարի 2 ամիս և 22 օր ազատազրկման։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |