Միջազգային11:45, 27 Սեպտեմբեր 2023
Էրդողան. «Մենենդեսի քաղաքականությունից դուրս գալը մեզ առավելություն է ապահովում»
Սեպտեմբերի 25-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նախիջևանից վերադառնալիս օդանավում զրուցել է լրագրողների հետ:
Նա, անդրդադառնալով ԱՄՆ-ի կողմից Թուրքիային F-16 կործանիչների վաճառքին, նկատել է, որ ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի անդամ Ռոբերտ Մենենդեսի դուրս գալը քաղաքական աշխարհից իրենց օգտին է:
«ԱՄՆ-ից մեր երկրին F-16-ի վաճառքի և արդիականացման ամենից մեծ խոչընդոտներից մեկը ամերիկացի սենատոր Բոբ Մենենդեսն է, ով իրեն վերաբերող կոռուպցիոն մեղադրականից հետո ժամանակավորապես սպիտված է թողնել իր պաշտոնը»:
Էրդողանը հիշեցրել է, որ օրերս Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։
«Այդ հանդիպումները դեռևս շարունակվում են: Սակայն հիմա այս իրավիճակը (նկատի է առնվում Մենենդեսի քաղաքականությունից դուրս գալը) հնարավորության վերածելով՝ Բլինքենի հետ նորից հանդիպելն առավելություն ունի»:
Թուրքիայի նախագահն հավելել է նաև, որ կործանիչների վաճառքի իրականացմանը միայն Մենենդեսը չի, որ խոչընդոտում է:
«Ոչ միայն F-16-երի, նաև այլ բոլոր հարցերում Մենենդեսն ու իր մտածելակերպն ունեցող մարդիկ մեր նկատմամբ խոչընդոտներ ստեղծելու քայլեր են իրականացնում: Մենենդեսի ասպարեզից դուրս գալը մեզ առավելություն է ապահովում, սակայն F-16-երի խնդիրը միայն Մենենդեսի հետ կապված հարց չէ»:
Բացի այդ, Էրդողանն ընդգծել է, որ նման իրավիճակը գուցե հնարավորություն տա իրենց արագացնելու F-16-երի վաճառքի հետ կապվածը գործընթացը:
Նշենք, որ ըստ ամերիկյան «CNN» հեռուստաալիքի՝ Նյու Ջերսիից դեմոկրատ սենատոր Բոբ Մենենդեսին սեպտմեբերի 22-ին 10 տարվա մեջ արդեն երկրորդ անգամ մեղադրանք է առաջադրվել կոռուպցիայի հետ կապված հանցագործությունների համար:
Համաձայն դաշնային մեղադրական եզրակացության՝ Մենենդեսը և նրա կինը՝ Նադին Արսլանյան Մենենդեսը, մեղադրվում են սենատորի ազդեցության դիմաց «հարյուր հազարավոր դոլարներ կաշառք ստանալու»:
Դատախազները պնդում են, որ կաշառքը ներառում է ոսկի, կանխիկ գումար, տների հիփոթեքի վճարումներ, ինչպես նաև շքեղ մեքենաներ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
«ՀԱՄԱՍ»-ի կողմից Իսրայելի դեմ իրականացվող ռազմագործողության 5-րդ օրվա տվյալների համաձայն՝ մեծ թվով կանայք և երեխաներ մեկնում են արտերկիր։
էկոնոմոկիայի և խաղաղության միջազգային ինստիտուտը հրապարակել է աշխարհում ամենից ապահով երկրների ցանկը:
Թուրքիայի նախագահը խոսել է F-16 ռազմական ինքնաթիռների ձեռք բերման հարցում նոր հնարավորության մասին:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Ադրբեջան-Իսրայել միջխորհրդարանական հարաբերությունների աշխատանքային խումբը դատապարտել է Իսրայելի դեմ իրականացված հարձակումը։
Թուրքիայի 11-րդ նախագահը Թուրքիայի Հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառման ելույթի ընթացքում անդրադարձել է քրդական հարցին:
Թուրքական մամուլում նման տեղեկությունները որակվել են որպես «վատ լուր»:
Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը ելույթ է ունեցել Անկարայի զորավարժարանում անցկացված «Կրակ-ազատություն 2023» վաստակավոր դիտորդի օրվան նվիրված միջոցառումներին:
Արտգործնախարարները քննարկել են իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |