• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
30 Նոյեմբեր, 2023
Հինգշաբթի 08:19
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական17:57, 26 Սեպտեմբեր 2023

Ըստ ռուս վերլուծաբանի՝ ՀԱՊԿ-ը նման է առանց բռնակների ճամպրուկի

Ըստ ռուս վերլուծաբանի՝ ՀԱՊԿ-ը նման է առանց բռնակների ճամպրուկի

Թուրքական ազգայնական ուղղվածություն ունեցող «Milliyet» կայքն անդրադարձել է վերջին օրերին Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի շուրջ տեղի ունեցող զարգացումներին։

Կայքը ներկայացրել է ամերիկյան «Associated Press»-ի (AP) այն միտքը, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ երկուշաբթի օրը Նախիջևան կատարած այցով և Ադրբեջանին հայտնած աջակցությամբ ևս մեկ անգամ տեսանելի է, որ Մոսկվայի ազդեցությունը Հարավային Կովկասում նվազում է, իսկ Բաքվի ամենամեծ դաշնակից Անկարայի ազդեցությունը՝ աճում։

«AP»-ն նաև նշում է, որ Էրդողանն ու Ալիևը Թուրքիայի հետ ցամաքային սահման ունեցող Նախիջևանում նոր էներգետիկ համաձայնագիր են ստորագրել, «AFP» լրատվական գործակալությունը ևս անդրադարձել է թեմային։

«AFP»-ի հետ զրուցած վերլուծաբանները նշում են, որ Հարավային Կովկասի բնակչությանը, որին Ռուսաստանը տասնամյակներ շարունակ դիտել է որպես իր «ետնաբակ» (նկատի ունի թիկունքային ուժ-խմբ․), արագորեն նվազում է։ Գործակալությունը գրել է, որ Մոսկվան չի միջամտել Ղարաբաղի վերաբերյալ հարցին, որն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։

«AFP»-ի հետ զրույցում Կովկասի հարցերով անկախ փորձագետ Գելա Վասաձեն ասել է. «Եթե ռուսական պետությունը համակարգված չթուլանար, այն, ինչ տեղի ունեցավ Ղարաբաղում, անհնար կլիներ: Ռուսաստանն այլևս ոչ մի ռեսուրս չունի Կովկասի խնդիրը ձևավորելու համար»:

Մեկ այլ վերլուծաբան՝ Արկադի Դուբնովն էլ ասել է, որ բանից պարզվեց ռուս խաղաղապահները կողմերից մեկի՝ Ադրբեջանի առաջ թույլ են:

Նա ընդգծել է, որ Մոսկվայի չեզոքությունը թե՛ 2020թ-ի 44-օրյա պատերազմում, թե՛ սեպտեմբերի 19-ին սկսված և 24 ժամվա ընթացքում Ադրբեջանին հաղթանակ ռազմական գործողություններում մեծ հիասթափություն էր հատկապես հայ ազգայնականների համար, և պաշտոնական Երևանը Ռուսաստանի փոխարեն նոր դաշնակից է փնտրում։

«Վերջերս ոչ ոք նույնիսկ չի խոսում ՀԱՊԿ-ի մասին, կարծես թե այն գոյություն չունի։ Եվ սա է ճշմարտությունը»,- ասել է Դուբնովն ու ավելացրել, որ ՆԱՏՕ-ին որպես այլընտրանք ստեղծված այդ կազմակերպությունը (իմա՝ ՀԱՊԿ) նման է առանց բռնակների ճամպրուկի։

Ըստ վերլուծաբանի՝ Մոսկվան, չկարողանալով իր դաշնակիցներին որևէ տեսլական առաջարկել, խրվել է անցյալում և կորցնում է իր ազդեցությունը։ Դուբնովը հավելել է, որ Ադրբեջանն օգտվում է Ռուսաստանի՝ «ուկրաինական ճահիճում հայտնվելու» առիթից։

Աղբյուր`    Milliyet

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Էրդողան․ «Նեթանյահուն պատմության մեջ իր անունը գրել է որպես «Գազայի դահիճ»
16:25, 29 նոյ
Էրդողան․ «Նեթանյահուն պատմության մեջ իր անունը գրել է որպես «Գազայի դահիճ»

Թուրքիայի նախագահի խոսքով՝ Իսրայելի վարչապետը բոլոր հրեաների անվտանգությունը դնում է վտանգի տակ։

Հայտնի է Իրանի նախագահի՝ Թուրքիա կատարելիք այցի հետաձգման պատճառը
14:50, 29 նոյ
Հայտնի է Իրանի նախագահի՝ Թուրքիա կատարելիք այցի հետաձգման պատճառը

Պատճառի մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։

Թուրքական մամուլը Հունաստանին մեղադրում է սադրանք հրահրելու մեջ
11:55, 29 նոյ
Թուրքական մամուլը Հունաստանին մեղադրում է սադրանք հրահրելու մեջ

Օրերս Հունաստանի արտգործնախարարը հայտարարել էր, Էգեյան ծովում գտնվող Լադոխերա (թուրք. Զուռաֆա) կղզին հունական է։

Ուղիղ խոսք

Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում

Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան

ամենաշատ ընթերցված

Թուրքիայի պաշտպանության նախարարը Հայաստանին մեղադրել է խաղաղության գործընթացը դանդաղեցնելու մեջ
Թուրքիայի պաշտպանության նախարարը Հայաստանին մեղադրել է խաղաղության գործընթացը դանդաղեցնելու մեջ

Թուրքիայի պաշտպանության նախարարը ելույթ է ունեցել Բաքվում կայացած Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպմանը:

«Զանգեզուրի միջանցքը»՝ Թուրքիայի ազգային անվտանգության նիստի օրակարգում
«Զանգեզուրի միջանցքը»՝ Թուրքիայի ազգային անվտանգության նիստի օրակարգում

Նոյեմբերի 29-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ կայանալու է Ազգային անվտանգության խորհրդի 2023-ի վերջին նիստը։

Թուրքիան 3-րդ երկրների միջոցով Ռուսաստան է վերաարտահանել պատժամիջոցների տակ գտնվող ապրանքներ
Թուրքիան 3-րդ երկրների միջոցով Ռուսաստան է վերաարտահանել պատժամիջոցների տակ գտնվող ապրանքներ

ԵՄ-ի առաջիկա ֆինանսական փաթեթը նպատակ ունի խոչընդոտել պատժամիջոցներից խուսափելու Ռուսաստանի կարողությունները։

Հունական թերթ․ «Էրդողանը պատրաստվում է ցմահ մնալ Թուրքիայի նախագահի պաշտոնում»
Հունական թերթ․ «Էրդողանը պատրաստվում է ցմահ մնալ Թուրքիայի նախագահի պաշտոնում»

«‎Kathimerini» թերթն անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից իրականացվելիք սահմանադրական հնարավոր փոփոխություններին։

Թուրքիան կարող է մինչև տարեվերջ հաստատել ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի հայտը
Թուրքիան կարող է մինչև տարեվերջ հաստատել ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի հայտը

Նման տեղեկություն է տարածել «Reuters» լրատվական գործակալությունը՝ հիմնվելով ամերիկացի մի պաշտոնյայի տրամադրած տեղեկությունների վրա:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}