Հասարակական11:05, 26 Սեպտեմբեր 2023
Թուրքիան միջազգայնորեն հայտնի իր անունը փոխած երկրների ցանկում է

Մի շարք երկրներ՝ այդ թվում Թուրքիան, փոխել են իրենց միջազգային անունները։
Թուրքական մեդիայում շրջանառվող միջազգայնորեն ճանաչված անուններն անվանափոխած երկրների ցանկը, որն ընդգրկում է Մյանմայից մինչև Թայլանդ և Իրանից մինչև Չեխիա ընկած հատվածում գտնվող երկրները, կարող եք տեսնել ստորև։
Նախկին անվանում - ներկա անվանում
Բուրմա, նոր անուն՝ Մյանմար
Պարսկաստան - Իրան
Սաիմ - Թայլանդ
Չեխիայի Հանրապետություն - Չեխիա
Դեմոկրատական Կամբոջա - Կամբոջա
Իռլանդական Ազատ Պետություն - Իռլանդիա
Սեյլա - Շրի Լանկա
Մակեդոնիայի Հանրապետություն - Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն
Սվազիլենդ - Էսվատինի
Ռոդեզյա - Զիմբաբվե
Ալտո Վոլտա - Բուրկինա Ֆասո
Գերմանական Հարավարևմտյան Աֆրիկա - Նամիբիա
Թուրքիա (Turkey) - Թուրքիա (Türkiye)
Ներկա պահին միջազգայնորեն ճանաչված անվան փոփոխության գործընթաց է սկսել նաև Հնդկաստանը։ Այդ երկիրը մտադիր է իր անունը վերափոխել Բհարաթի։
Նշենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը միջազգայնորեն ճանաչված անվան փոփոխության մասին հրամանագիրը ստորագրել էր 2021-ի դեկտեմբերի 6-ին, որն էլ Միացյալ ազգերի կազմակերպության կողմից (ՄԱԿ) հաստատվել էր 2022-ի հունիսի 2-ին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Իրավաբանները նշում են, որ սահմանափակումն իրականացնելու իրավական հիմքը հանդիսանում է Թուրքիայի 5651 օրենքի 8/A հոդվածը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Անիի կամուրջը, կառուցվել է 10-11-րդ դարերում հայոց արքայատոհմ Բագրատունիների կողմից։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Էրդողանը 2020-ին Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից Երուսաղեմը ներկայացրել էր որպես «մեր քաղաք»՝ նշելով դրա օսմանյան ժառանգության մասին։
Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։
Իրավաբանները նշում են, որ սահմանափակումն իրականացնելու իրավական հիմքը հանդիսանում է Թուրքիայի 5651 օրենքի 8/A հոդվածը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |