Ռազմական17:44, 22 Սեպտեմբեր 2023
Գյուլեր․ «Թուրքիայի և Հյս․Մակեդոնիայի միջև սերտ համագործակցությունը կնպաստի Բալկանների անվտանգությանը»

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, գլխավոր շտաբի պետ գեներալ Մեթին Գյուրաք և պաշտպանության փոխնախարարի հետ մասնակցել է Հյուսիսային Մակեդոնիայի ազգային օրվա և զինված ուժերի օրվա կապակցությամբ կազմակերպված ընդունելությանը։ Գյուլերը ելույթի խոսքը սկսել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ողջույնները փոխանցելով։
Գյուլերը մատնանշել է Թուրքիայի և Հյս․ Մակեդոնիայի միջև ավելի քան 600 տարվա խորը, պատմական հարաբերությունները և խոր արմատներ ունեցող եղբայրական կապերը, ինչպես նաև հայտարարել է, որ որպես եղբայրական այս դարավոր կապերի հաստատման դրսևորում Թուրքիան առաջին երկրներից է, որը ճանաչել է Հյուսիսային Մակեդոնիայի անկախությունը»։
Նախարարը միևնույն ժամանակ նշել է, որ երկու երկրների միջև կան համագործակցության հիանալի հնարավորություններ հատկապես քաղաքական, ռազմական, կրթական, առևտրային և զբոսաշրջության ոլորտներում։
Գյուլերը նշելով, որ երկկողմ համագործակցությունը անընդհատ զարգանում է, ասել է․ «Ի վերջո Հյս․ Մակեդոնիայի հասարակական կառուցվածքի ներդաշնակությունն ու խաղաղությունը չափազանց կարևոր է Բալկանների համար և միևնույն ժամանակ նաև օրինակ է»։
Նրա պնդմամբ՝ ավելի ուժեղ ու բարեկեցիկ Հյս․Մակեդոնիայի և Թուրքիայի միջև համերաշխությունն ու սերտ համագործակցությունը կնպաստի Բալկանների անվտանգությանը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Անկարայում կողմերը քննարկել են ռազմարդյունաբերական համագործակցության խորացման հնարավորությունները։

Հիշեցնենք, որ վերջին շրջանում Թուրքիայի և Պակիստանի ռազմական համագործակցության խորացման մասին բազմատեսակ տեղեկություններ են շրջանառվում:

Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրապարակվել է հոդված Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման մասին։
Ermenihaber.am-ը զրուցել է Արցախի անկման մասին պատմող «Վիրավոր արծիվը» վավերագրության հեղինակ Դեմիր Սյոնմեզի հետ։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում Թուրքիայի և Պակիստանի ռազմական համագործակցության խորացման մասին բազմատեսակ տեղեկություններ են շրջանառվում:
Մի քանի րոպե անց մայրը նկատել է կատարվածը և դուրս է բերել նրան աղբարկղից:
Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |