Ռազմական20:10, 19 Սեպտեմբեր 2023
Թուրքական «Bayraktar»-ները կրկին Արցախի երկնքում են (տեսանյութ)

Սեպտմեբերի 19-ին Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ հարձակման են անցել Արցախի (Լեռնային Ղարաբաղ) շփման գծի ողջ երկայնքով: Այսպիսով Ադրբեջանը կոպտորեն խախտել է նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները:
Հարձակումը ադրբեջանական կողմը որակում է իբրև «հակահաբեկչական գործողություն»՝ միայն «զինված խմբավորումների» և ռազմական օբյեկտների դեմ:
Սակայն ի հակառակ այս պնդումների՝ սոցցանցերում հրապարակված բազմաթիվ տեսանյութեր փաստում են, որ Ադրբեջանը թիրախավորում է խաղաղ բնակչությանն ու քաղաքացիական ենթակառուցվածքները:
Ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանը կիրառում է նաև թուրքական արտադրության «Bayraktar TB2» տիպի հարվածային անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ):
Նշենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսային՝ Սելչուք Բայրաքթարին պատկանող թուրքական ռազմարդյունաբերական «Baykar» ընկերության հարվածային ԱԹՍ-ներն Արցախում կիրառվել էին նաև 2020-ին՝ արցախյան 2-րդ պատերազմի ընթացքում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Անկարայում կողմերը քննարկել են ռազմարդյունաբերական համագործակցության խորացման հնարավորությունները։

Հիշեցնենք, որ վերջին շրջանում Թուրքիայի և Պակիստանի ռազմական համագործակցության խորացման մասին բազմատեսակ տեղեկություններ են շրջանառվում:

Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրապարակվել է հոդված Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման մասին։
Ermenihaber.am-ը զրուցել է Արցախի անկման մասին պատմող «Վիրավոր արծիվը» վավերագրության հեղինակ Դեմիր Սյոնմեզի հետ։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում Թուրքիայի և Պակիստանի ռազմական համագործակցության խորացման մասին բազմատեսակ տեղեկություններ են շրջանառվում:
Մի քանի րոպե անց մայրը նկատել է կատարվածը և դուրս է բերել նրան աղբարկղից:
Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |