Ղարաբաղ21:01, 19 Սեպտեմբեր 2023
Էրդողանը ՄԱԿ-ի ամբիոնից անդրադարձել է Արցախում ստեղծված իրավիճակին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայում ելույթ է ունեցել և անդրադարձել Արցախում ստեղծված իրավիճակին։ Նա նշել է, որ պատմական հնարավորություն են ստացել Հարավային Կովկասում իբր խաղաղություն, հանգստություն և համագործակցություն հաստատելու ճանապարհին։
«Ի սկզբանե աջակցել ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացին։ Սակայն տեսնում ենք, որ Հայաստանն այս պատմական հնարավորությունը բավականաչափ չի գնահատում։ Սպասում ենք, որ Հայաստանը կատարի իր խոստումները՝ «Զանգեզուրի միջանցքի» բացման գործում»։
Թուրքիայի ղեկավարը հայտարարել է, որ արդեն բոլորն ընդունում են, որ Ղարաբաղը «ադրբեջանական հող է» և դրանից դուրս որևէ կարգավիճակի պարտադրումը երբեք ընդունելի չի լինելու իրենց համար։
«Բոլորի՝ ներառյալ հայերի՝ Ադրբեջանի տարածքներում խաղաղության մեջ, կողք-կողքի ապրելը մեր առաջնային նպատակը պիտի լինի։ Աջակցում ենք Ադրբեջանի՝ իր տարածքային ամբողջականության պահպանմանն ուղղված քայլերին։ Գործում ենք «մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսով»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Բոսֆորի նեղուցում անցկացվել է «Բոսֆորի 37-րդ լողի մրցույթ», որին մասնակցել է 3000 լողորդ։

Թուրքական մամուլում Բահթիյար Էրսայը բնութագրվում է որպես «ղարաբաղյան հաղթանակի ճարտարապետ»։

Թուրքիայի նախագահը MIT- հիմնադրման 97-ամյակին նվիրված միջոցառմանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի խնդրին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |