Ռազմական16:39, 13 Սեպտեմբեր 2023
Թուրքիայի ռազմարդյունաբերությունը նպատակ ունի արտահանման ծավալները հասցնել 10 մլրդ դոլարի

Ամերիկյան առաջատար վերլուծական կենտրոններից մեկը՝ «Ատլանտյան խորհուրդը», հոդված է հրապարակել Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վերաբերյալ։ Փաստվում է, որ վերջին 20 տարում Թուրքիայի ռազմարդյունաբերությունը զգալիորեն աճել է։
2021-ին Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության արտահանումը կազմել է 3 մլրդ 200 մլն դոլար, իսկ 2022-ին, գրանցելով 36 տոկոսանոց աճ, կազմել է 4 մլրդ 300 մլն դոլար։ Նպատակ է դրվել հնարավորինս կարճ ժամանակահատվածում այդ ցուցանիշը հասցնել 10 մլրդ դոլարի։
Ըստ հրապարակված հոդվածի՝ 2018-2022-ի ընթացքում Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության արտադրանքի ամենամեծ սպառողները եղել են Սաուդյան Արաբիան, Կատարը, Քուվեյթը, Օմանը և Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ)։
Նշվում է, որ 2014-ից հետո տարածաշրջանում Թուրքիայի գլխավոր դաշնակից Կատարը Ծոցի երկրներից առաջինն է, որը Թուրքիայից գնել է «TB2» անօդաչու թռչող սարք։ Միևնույն ժամանակ նշվում է, որ Թուրքիայից ամենաշատ ռազմական համակարգեր ձեռք բերած երկրները եղել են Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն։ Օմանը թուրքերից գնել է զրահամեքենա, իսկ Քուվեյթը «TB2» անօդաչու թռչող սարքերի վաճառքի վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք է բերել։
Հիշատակելով Էկվադորին՝ նշվում է, որ այս երկիրը ձեռք է բերել թուրքական «Otokar» ընկերության կողմից արտադրված «Kobra II» մարտավարական անվավոր զրահամեքենաներ, իսկ հոկտեմբերին նախատեսվում է սպառազինությունը համալրել «Ուրալ» տեսակի 15 մարտավարական մեքենաներով։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ մասին հայտնում են Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրները։

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը Անկարայում ընդունել է Սիրիայի պաշտպանության նախարար Մուրհաֆ Աբու Քասրային։

Ճապոնացի պաշտոնյաները հետաքրքրված են մասնավորապես «Bayraktar TB2» անօդաչու թռչող սարքերով։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |