Ռազմական19:35, 12 Սեպտեմբեր 2023
ԱՄՆ պետդեպ.«F-16-ի վաճառքը կապված չէ Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ի անդամակցության հետ»

ԱՄՆ պետքարտուղարության (պետդեպարտամենտ) մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը մամուլի ասուլիսում պատասխանել է լրագրողների հարցերին։
Պատասխանելով այն հարցին, թե կա՞ որևէ զարգացում F-16 ռազմական ինքնաթիռները Թուրքիային վաճառելու գործընթացում, Միլլերը նշել է, որ առայժմ զարգացումներ չկան։
Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք դա կապված է Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացի հետ՝ խոսնակը տվել է բացասական պատասխան։
«Կարծում ենք, որ կապ չկա և չպետք է լինի։ Ինչպես նախկինում ենք հայտնել Թուրքիայի կառավարությանը, վաճառքը պիտի հաստատվի ԱՄՆ Կոնգրեսի կողմից»։
Բայց և հավելել է, որ կան որոշ կոնգրեսականներ, որոնք F-16-ի վաճառքը կապում են Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ի անդամակցության հետ։
Նշենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ G20-ի շրջանականերում Բայդենի հետ անդրադարձել են F-16-ի վաճառքին։
«Առկա մոտեցումը մեզ լրջորեն վրդովեցնում է։ Դուք ամեն ինչին ասում եք կոնգրես-կոնգրես։ Մենք էլ կոնգրես ունենք՝ Թուրքիայի Ազգային մեծ ժողովն է։ Քանի դեռ Թուրքիայի Ազգային ժողովը նման որոշում չի ընդունել, հնարավոր չէ, որ ես «այո» ասեմ»,- ասել է Էրդողանը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Անկարայում կողմերը քննարկել են ռազմարդյունաբերական համագործակցության խորացման հնարավորությունները։

Հիշեցնենք, որ վերջին շրջանում Թուրքիայի և Պակիստանի ռազմական համագործակցության խորացման մասին բազմատեսակ տեղեկություններ են շրջանառվում:

Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրապարակվել է հոդված Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման մասին։
Ermenihaber.am-ը զրուցել է Արցախի անկման մասին պատմող «Վիրավոր արծիվը» վավերագրության հեղինակ Դեմիր Սյոնմեզի հետ։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում Թուրքիայի և Պակիստանի ռազմական համագործակցության խորացման մասին բազմատեսակ տեղեկություններ են շրջանառվում:
Մի քանի րոպե անց մայրը նկատել է կատարվածը և դուրս է բերել նրան աղբարկղից:
Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |