Իրավական13:56, 07 Սեպտեմբեր 2023
Թուրքիայի ՆԳ նախկին նախարարը բարոյական վնասի փոխհատուցում կվճարի ընդդիմադիր կուսակցապետին
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն շահել է ներքին գործերի նախկին նախարար Սուլեյման Սոյլուի դեմ դատը։
Նշենք, որ ընդդիմադիր կուսակցապետը դատի էր տվել Սոյլուին՝ իր հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելու համար։
Դատարանը նախկին նախարարին պարտավորեցրել է 45 հազար թուրքական լիրայի չափով (1676 դոլար) բարոյական փոխհատուցում վճարել Քըլըչդարօղլուին։
Այս մասին սոցցանցում գրառում է արել Քըլըչդարօղլուի փաստաբան Ջելալ Չելիքը։
«Մենք ասել էինք, որ Սուլեյման Սոյլուից հաշիվ ենք պահանջելու իր անմակարդակության համար։
Եվ մեր խոստումը կատարեցինք։
Մենք կշարունակենք վրդովեցնել Սոյլուին և նրա նմաններին և նրանց պատասխանատվության ենթարկել…»:
Ելույթ ունենալով Թուրքիայի մեջլիսի պլանավորման և բյուջեի հանձնաժողովում՝ այն ժամանակվա ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն անդրադարձել էր CHP-ի նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի՝ սև փողերի և թմրանյութերի մասին իրեն վերագրվող պնդումներին։ Նա մասնավորապես ասել էր․ «Ե՛վ փող լվացողը, և՛ թմրավաճառն անպատիվ են։ Քըլըչդարօղլուն, ով չի ապացուցում նույնպես պատվազուրկ է. Դա այնքան պարզ է: Ով չի ապացուցում, անպատիվ է»։
Այս վիրավորանքների համար ընդդիմադիր կուսակցապետը դատի էր տվել Սոյլուին՝ պահանջելով 200 հազար թուրքական լիրայի չափով բարոյական փոխհատուցում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Օզգյուր Օզելը մեղադրվում է Թուրքիայի նախագահին վիրավորելու մեջ:
Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին, երբ ընտանիքը վերադառնում էր ճամփորդությունից։
Ընդդիմադիր HKP-ի առաջնորդ Նուրրուլահ Էֆե Անքութը դատապարտվել է 1 տարի 2 ամիս և 22 օր ազատազրկման։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |