Քաղաքական16:35, 05 Սեպտեմբեր 2023
ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան մեկնում է Թուրքիա

Եվրոպական միության (ԵՄ) հանձնաժողովի անդամ Օլիվեր Վարհելին, ով պատասխանատու է հարևանության և ընդլայնման հարցերով, կմեկնի Թուրքիա ԵՄ-ի և Թուրքիայի միջև համագործակցության բանակցությունների համար։
Վարհելին սեպտեմբերի 6-7-ը կլինի Թուրքիայի մայրքաղաք Անկարայում, կհանդիպի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի, առևտրի նախարար Օմեր Բոլաթի, ընտանիքի և սոցիալական ծառայությունների նախարար Մահինուր Օզդեմիր Գյոքթաշի, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարի և արդյունաբերության և տեխնոլոգիայի նախարար Մեհմեթ Ֆաթիհ Քաջըրի հետ։
Սա առաջին այցն է լինելու ԵՄ-ից Թուրքիայում մայիսին տեղի ունեցած նախագահական և խորհրդարանական ընտրություններից հետո։
ԵՄ հանձնաժողովի հայտարարության մեջ հիշեցվում է, որ սեպտեմբերի 1-ին ստորագրվել է համաձայնագիր, ըստ որի Թուրքիային տրվել է 7․5 մլրդ եվրո Թվային Եվրոպա ծրագրի մասնակցության համար։ Նշվում է, որ այցի ընթացքում կստորագրվի համաձայնագիր, որով 781 մլն եվրո կտրամադրվի Թուրքիային առավել խոցելի վիճակում գտնվող փախստականների հարցերի լուծման համար։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |