Մշակութային12:41, 29 Օգոստոս 2023
Վանի հայկական Վարագավանքը ոչնչացման եզրին է (Լուսանկարներ)

Թուրքիայի ներկայիս տարածքում գտնվող Վան նահանգի Իփեքյոլուի շրջանի Բաքրաչլը գյուղի հայկական Վարագավանք վանական համալիրը ոչնչացման եզրին է:
Վարագավանքի եկեղեցիների մեծ մասն արդեն իսկ գոյություն չունեն: Այն ինչ մնացել է միայն պատերն են ու քարերը: Համալիրից կիսով չափ պահպանվել է միայն մեկ եկեղեցի, որը նույնպես փլուզման եզրին է:
Թուրքական աղբյուրի փոխանցմամբ, ներկայումս եկեղեցին գտնվում է գյուղում ապրող 63 տարեկան քուրդ մի հովվի հոգածության ներքո:
Նշվում է,որ վանական համալիրը ոչ մի իշխանության օրոք երբևիցե չի վերանորոգվել և պետության կողմից մատնված է թողտվության:
Միայն Վանում 100-ից ավելի եկեղեցի կա, որոնցից սակայն վերանորոգվել է Վանա լճի 4 կղզիներից Ախթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցին և Էդրեմիտում (Արտամետ) գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցին:
Նշենք, որ Վարագավանքը կառուցել է 7-րդ դարում պատմական Վասպուրականի նահանգում՝ Վան քաղաքի հարավարևելյան հատվածում՝ Վարագա լեռան արևմտյան լանջին։ Նախկինում եղել է Վանի արքեպիսկոպոսի նստավայրը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։

Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:

Պատարագի մատուցման նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |