Քաղաքական13:19, 28 Օգոստոս 2023
Թուրքիան առանց Ստամբուլի. ԱՄՆ-ում ցուցադրված սկանդալային քարտեզ

Ամերիկյան «FOX News» լրատվականը հրապարակել է Մերձավոր Արևելքի քարտեզը, որտեղ տեղ է գտել նաև ներկայիս Թուրքիայի Հանրապետության քարտեզը՝ բացառությամբ Ստամբուլի և այդ երկրի եվրոպական շրջանների։
Հրապարակված քարտեզը հիստերիայի ալիք է բարձրացրել թուրք ազգայնական շրջանակներում, թուրքական մամուլում, ինչպես նաև քննարկման առարկա դարձել սոցցանցերում։
Ազգայնական և իշխանամերձ «Sabah» պարբերականը, որը համարվում է նախագահ Էրդողանի «խոսափողը», գրել է․ «ԱՄՆ-ում գործող FOX հեռուստաընկերությունը, որը կեղծ ու շինծու լուրերով թիրախավորում է Թուրքիան, նոր սկանդալի հեղինակ է դարձել»։
Նշվելով, որ Թուրքիան նույնպես ներառվել է «FOX News»-ի հրապարակած Մերձավոր Արևելքի քարտեզում, ասվում է․ «Քարտեզի վրա ոչ մի դետալ աննկատ չմնաց։ Պարզվեց, որ Ստամբուլը ներառված չէ հեռուստաալիքի կողմից օգտագործված Թուրքիայի քարտեզում։ Մյուս կողմից, հայտնի է, որ FOX-ն աջակցում է նաև Disney Plus-ին, որը, ենթարկվելով հայկական լոբբիի ճնշմանը, «Աթաթուրք» սերիալը դեռ չհեռարձակված հանել էր եթերից»։
Թուրքական պարբերականը այս քարտեզը վերնագրել է «Սադրանք՝ առանց Ստամբուլի»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |