Քաղաքական10:36, 25 Օգոստոս 2023
Թուրքիան արձագանքել է Սիրիայում քուրդ-ամերիկյան զորավարժություններին

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել իրենց կողմից ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK), «Սիրիայի քրդական ինքնապաշտպանական ուժերի» (YPG) և ԱՄՆ զինված ուժերի միջև Սիրիայի Ղամըշլը շրջանում իրականացված համատեղ զորավարժության վերբերյալ:
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «ԱՄՆ-ն ԻԼԻՊ-ի («Իրաքի և Լևանտի իսլամական պետություն», ԱՄՆ կողմից ճանաչված է ահաբեկչական կազմակերպություն) դեմ պայքարի պատրվակով շարունակում է աջակցել PKK-ին և YPG-ին: Անկարելի է պայքարել մի ահաբեկչական կազմակերպության դեմ` օգտագործելով մեկ ուրիշ ահաբեկչական կազմակերպություն»:
Բացի այդ հայտարարության մեջ նշվել է բարեկամ երկրներից և դաշնակիցներից Թուրքիայի ունեցած ակնկալիքների մասին:
«Դադարեցնել PKK-ին և YPG-ին տրամադրվող աջակցությունն ու օգնությունը և անկեղծորեն աջակցել Թուրքիային ահաբեկչության դեմ պայքարում»:
Հիշեցնենք, որ թուրքական մամուլում վերոհիշյալ զորավարժության վերաբերյալ տեղեկությունները տարածվել էին օգոստոսի 18-ին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |