• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
20 Օգոստոս, 2025
Չորեքշաբթի 10:26
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական13:49, 23 Օգոստոս 2023

Էրդողանը Կիպրոսում ՄԱԿ-ի խաղաղապահներին մեղադրում է միջազգային իրավունքի խախտման մեջ

Էրդողանը Կիպրոսում ՄԱԿ-ի խաղաղապահներին մեղադրում է միջազգային իրավունքի խախտման մեջ

 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ գումարված կառավարության հերթական նիստից հետո հանդես է եկել մի շարք հայտարարություններով:

Նախ անդրադարձել է երկրի արտաքին քաղաքականությանը, Թուրքիայի հարյուրամյակին, ապա նաև եվրոպական երկրների հետ ունեցած հարաբերություններին և նշել. «Եվրոպայի հետ ունեցած մեր հարաբերություններն համատեղ շահերի ներքո զարգանում են»:

Ապա խոսել է նաև երկրում օրեցօր ավելի խորացող գնաճից և մի փոքր համբերություն պահանջելով վստահեցրել, որ Թուրքիայի քաղաքացիները շուտով չեն զգալու գնաճն իրենց առօրյա կյանքում:

Էրդողանը ընդգծել է նաև Թուրքիայի հավատարմությունը հացահատիկային միջանցքի նախաձեռնության վերագործարկմանը և հավելել, որ այդ նպատակով շարունակում են վարել ակտիվ քաղաքականություն:

Թուրքիայի նախագահը նաև քննադատական հայտարարություններով է հանդես եկել 
վերջերս Կիպրոս կղզում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ՝ կապված ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության (ՀԿԹՀ) քաղաքացիների հետ:

Նա նշել է, որ ՄԱԿ-ի խաղաղապահների գործողությունները համահունչ չեն եղել միջազգային իրավունքին և հանգեցրել են տարածաշրջանում իրավիճակի սրմանը:

«Փիլե գյուղում ապրող կիպրոսցի թուրքերին իրենց հայրենիք հասնելը թույլ չտալը ոչ օրինական է, ոչ մարդասիրական: Պետք է հայտնի լինի, որ որպես երաշխավոր պետություն, մենք չենք հանդուրժի կղզում խախտումներն ու անօրինական գործողությունները, հատկապես բուֆերային գոտում»:

Նշենք, որ օգոստոսի 18-ին Կիպրոսում ՄԱԿ-ի խաղաղապահները տուժել են կիպրոսցի թուրքերի ագրեսիվ գործողությունների հետևանքով։ Կղզին բաժանող բուֆերային գոտում ոստիկանության և զինվորական համազգեստներով կիպրոսցի թուրքերը քաշքշել են խաղաղապահներին, բուլդոզերով քանդել  ՄԱԿ-ի վերահսկողության ներքո գտնվող ցեմենտե սյուներն ու փշալարերը:

Միջադեպը տեղի է ունեցել բուֆերային գոտու 4-րդ սեկտորում, որտեղ ծառայում են Սլովակիայի խաղաղապահները։

ՄԱԿ-ի առաքելության ներկայացուցիչն ասել էր, որ երեք խաղաղապահներ լուրջ վնասվածքներ էին ստացել և հոսպիտալացվելու կարիք ունեին։

Այդ հատվածի հսկողությունն ուժեղացվել է բրիտանացի խաղաղապահների կողմից։

Լարվածության պատճառը Կիպրոսի թուրքական մասի իշխանությունների պլաններ են՝ նրանք ցանկանում են ՄԱԿ-ի վերահսկողության տարածքով անցնող ճանապարհ կառուցել։ 

 

Աղբյուր`    birgun.net

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ճապոնիայի ՊՆ նախարարը Թուրքիայում է
17:33, 19 օգոս
Ճապոնիայի ՊՆ նախարարը Թուրքիայում է

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը
16:00, 18 օգոս
Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Ֆիդանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել
11:10, 18 օգոս
Ֆիդանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը
Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Թուրքիայի հարավային նահանգում ուժգին հրդեհներ են (Լուսանկարներ)
Թուրքիայի հարավային նահանգում ուժգին հրդեհներ են (Լուսանկարներ)

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։

Թուրքիայի ամենամեծ քաղցրահամ լիճը ցամաքում է (Լուսանկարներ)
Թուրքիայի ամենամեծ քաղցրահամ լիճը ցամաքում է (Լուսանկարներ)

Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։

Պոլսահայ ռոք երաժիշտը ելույթ կունենա Թուրքիայում
Պոլսահայ ռոք երաժիշտը ելույթ կունենա Թուրքիայում

Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:

Թուրքիան ամենաշատ աշխատաժամ ունեցող 2-րդ երկիրն է աշխարհում
Թուրքիան ամենաշատ աշխատաժամ ունեցող 2-րդ երկիրն է աշխարհում

Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}