Տարածաշրջան15:11, 22 Օգոստոս 2023
Իրաքցի նախարարը նավթի արտահանման օրակարգով Թուրքիայում է

Իրաքի նավթի նախարար Հայյան Աբդուլղանին մեկնել է Թուրքիայի մայրաքաղաք Անկարա՝ բանակցություններ վարելու Իրաքյան Քուրդիստանից Ջեյհան նավահանգիստ նավթի արտահանման վերականգնման շուրջ։ Նախարար Աբդուլղանիի պաշտոնական այցը նախատեսվում է տևել 2 օր։
Նավթի արտահանման վերականգնման հարցով Միջազգային արբիտրաժային դատարանի որոշումից հետո այս հարցի շուրջ բանակցությունները շարունակվում են Անկարայի եւ Բաղդադի միջև։ Սպասվում է, որ Իրաքի նավթի նախարար Աբդուլղանին բանակցությունների համար երկու օր կանցկացնի Թուրքիայում։
Անկարայում Իրաքի դեսպանատան հաղորդմամբ՝ Աբդուլղանին բանակցություններ կվարի «նավթի, գազի և էներգետիկայի բնագավառում երկկողմ հարաբերությունների զարգացման և համագործակցության հեռանկարների ընդլայնման շուրջ»։
Տեղեկատվության համաձայն՝ նախարար Աբդուլղանին կհանդիպի նաև էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարի հետ՝ համաձայնություն ձեռք բերելու՝ վերսկսելու նավթի մատակարարումները Իրաքյան Քուրդիստանից Իրաքի պետականնավթային կազմակերպության (SOMO) միջոցով դեպի Ջեյհան նավահանգիստ։
Իրաքի նավթի նախարարության ներկայացուցիչն ասել է.«Թուրքիայի հետ մեր բանակցություններն ուղղված են նավթի արտահանման վերսկսման դանդաղեցնող խնդիրների լուծմանն ու ընթացիկ խնդիրների լուծմանը»: Նա նաեւ նշել է, որ բանակցությունների առանցքում է Անկարայի դեմ ներկայացված հայցերի հետ կապված 1.5 միլիարդ դոլարի փոխհատուցման հարցը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։

Սեյեդ Աբբաս Մուսավի. «Ադրբեջանն ուզում էր բաց ճանապարհ՝ առանց հայկական վերահսկողության, ինչը, բնականաբար, անընդունելի էր»։

Ըստ Քուրթուլմուշի՝ անկասկած է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորումը միևնույն ժամանակ վերջ է դրել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |