• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
20 Օգոստոս, 2025
Չորեքշաբթի 10:36
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական13:51, 22 Օգոստոս 2023

Կին նախարարների թվով Թուրքիան 42 երկրների շարքում վերջինն է

Կին նախարարների թվով Թուրքիան 42 երկրների շարքում վերջինն է

Միջխորհրդարանական միությունը (ամենահին միջազգային խորհրդարանական կազմակերպությունն է, գրասենյակը` Ժնև) հրապարակել է տվյալներ, որոնք ցույց են տալիս 42 երկրներում քաղաքականության մեջ կանաց դերը։ Խորհրդարանում կին նախարարների հարաբերակցության տվյալներով կիսվել է նաև  «Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը» (OECD-ՏԶՀԿ) «Կառավարությունն առաջին հայացքից-2023» զեկույցի շրջանակներում։ Ցանկում ներառված է 42 երկիր, զեկույցի համաձայն`  Ֆինլանդիան և Իսպանիան ունեն կին նախարարների ամենաբարձր ցուցանիշը` 64%։

Թուրքիան այս ցուցակում 6%-ով զբաղեցնում է վերջին տեղը՝ զիջելով Չեխիային (7%) և Ճապոնիային (8%)։ Թուրքիայում 2023-ի մայիսի 28-ին նախագահական ընտրությունների 2-րդ փուլից հետո հրապարակված կառավարության նոր կազմում 18 նախարարներից միայն մեկն է կին՝ Մահինուր Օզդեմիր Գյոքթաշը՝ ընտանիքի և սոցիալական ծառայությունների նախարարը։

Ֆինլանդիային և Իսպանիային հաջորդում են Չիլին, Բելգիան և Նորվեգիան համապատասխանաբար 58%, 57% և 50% ցուցանիշներով։ Թուրքիայի հարևան  երկրներից մեկում՝ Բուլղարիայում, նախարար կանանց թիվը 16% է, իսկ Հունաստանում՝ 11%:

Կին պատգամավորների ցանկում  2023-ի հունվար ամսվա տվյալների համաձայն՝ ՏՀԶԿ-ի երկրներում 34% կանայք են։ Ցանկում առաջին տեղում Նոր Զելանդիան և Մեքսիկան են 50%-ով։ վերոնշյալ  երկրներում պատգամավորների կեսը կանայք են։ Թուրքիայում կին պատգամավորների ցուցանիշը կազմում է 17% և 42 երկրների ցանկում Թուրքիան վերջից 3-րդ տեղն է զբաղեցնում՝  Նախավերջին տեղում Հունգարիան է 13% , իսկ վերջին տեղում Ճապոնիան 10%։

Թուրքիայում իշխող ուժի՝ «Արդարություն և զարգացում» կուսակցությունում (AKP-ԱԶԿ) ընտանիքի համար պատասխանատու բոլոր նախարարները կանայք են։ 1990-ից ի վեր այդ պաշտոնը ընդամենը 2 անգամ է տղամարդ նախարար զբաղեցրել։ 2023-ի մայիսի 14-ի ընտրություններում ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցություն» (CHP-ԺՀԿ) խորհրդարանական ցուցակներում պատգամավորի կին թեկնածուների թվով հետ էր մնում ԱԶԿ-ից:

Աղբյուր`    tr.euronews.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ճապոնիայի ՊՆ նախարարը Թուրքիայում է
17:33, 19 օգոս
Ճապոնիայի ՊՆ նախարարը Թուրքիայում է

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը
16:00, 18 օգոս
Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Ֆիդանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել
11:10, 18 օգոս
Ֆիդանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը
Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Թուրքիայի հարավային նահանգում ուժգին հրդեհներ են (Լուսանկարներ)
Թուրքիայի հարավային նահանգում ուժգին հրդեհներ են (Լուսանկարներ)

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։

Թուրքիայի ամենամեծ քաղցրահամ լիճը ցամաքում է (Լուսանկարներ)
Թուրքիայի ամենամեծ քաղցրահամ լիճը ցամաքում է (Լուսանկարներ)

Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։

Պոլսահայ ռոք երաժիշտը ելույթ կունենա Թուրքիայում
Պոլսահայ ռոք երաժիշտը ելույթ կունենա Թուրքիայում

Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:

Թուրքիան ամենաշատ աշխատաժամ ունեցող 2-րդ երկիրն է աշխարհում
Թուրքիան ամենաշատ աշխատաժամ ունեցող 2-րդ երկիրն է աշխարհում

Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}