Քաղաքական18:06, 15 Օգոստոս 2023
Հունաստանի և Թուրքիայի միջև ճգնաժամ է հասունանում

Հունաստանում շարունակում է օրակարգային մնալ թուրքական հորատող նավերի տեղակայման վայրերի խնդիրը։ Հունական լրատվամիջոցները շարունակում են քննարկել քարտեզների հետ կապված իրավիճակը, մանավանդ այն բանից հետո, երբ թուրքական «Աբդուլհամիդ Հան» հորատիչ նավը փոխել է տեղակայման վայրը: Հույն կոնտրադմիրալ (դերծովակալ, փոխծովակալ) Յանիս Էգոլֆոպուլոսն ուշադրություն է հրավիրել Սևիլիայի քարտեզի վրա։
Հունական մամուլը հայտնում է, որ «Աբդուլհամիդ Հան» նավի նպատակակետը Մեյսից հարավ-արևելք, Կիպրոսից արևմուտք և Թուրքիայի ափից հավասար հեռավորության վրա գտնվող տարածքն է՝ այս կետն անվանելով «Աքսեքի-1»։
Հունական լրատվամիջոցներն ընթերցողների հետ կիսվում են «Աբդուլհամիդ Հան» նավի գտնվելու վայրի մասին տեղեկություններով։ Կոնտրադմիրալ Էգոլֆոպուլոսը պնդում է, որ նավթային հարթակը գտնվում է Հունաստանի սահմաններում՝ ըստ Սևիլիայի քարտեզի։
Էգոլֆոպուլոսը խոսում է նաև Թուրքիայի դիվանագիտական քայլերի մասին և ընդգծում, որ Թուրքիան «ես այստեղ եմ» ուղերձն է ուղարկում ինչպես ներքին, այնպես էլ միջազգային ասպարեզում։
Սևիլիայի քարտեզն առաջարկվել է 2000-ականների սկզբին ակադեմիկոսներ Խուան Լուիս Սուարես դե Վիվերոյի և Խուան Կառլոս Ռոդրիգես Մատեոսի կողմից՝ Սևիլիայի համալսարանից՝ որպես ուսումնասիրություն՝ լուծելու ծովային տնտեսական գոտու վեճը Թուրքիայի, Հունաստանի և Կիպրոսի միջև Արևելյան Միջերկրական ծովում։
Ըստ այս քարտեզի՝ Հունաստանի ծովային սահմանը սկսվում է Մեյս կղզուց՝ դեպի հարավ՝ Միջերկրական ծովով և Թուրքիային ելք չի տալիս, բացի Անթալիայի ծոցից դուրս: Հունաստանը սահմանում է իր ծովային սահմանը՝ ելնելով հունական կղզիների սահմաններից՝ անկախ Թուրքիային հարևանությունից։
Թուրքիան պնդում է, որ այս քարտեզը խախտում է իր իրավունքները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |