Տարածաշրջան09:37, 11 Օգոստոս 2023
Թուրքիայի արևելքը երկու օր անընդմեջ ցնցվում է

Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների վարչության տարածած հաղորդագրության համաձայն՝ օգոստոսյի 10-ի երեկոյան երկրի արևելյան հատվածում գտնվող Մալաթիայի նահանգի Յեշիլյուրթ շրջանում 5.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:
Էպիկենտրոնում ցնցման խորությունը կազմել է 7կմ:
Փլուզվել 1 շինություն և 2 շենք, որոնք տեղական իշխանությունները ներկայացնում են անմխիթար վիճակում գտնվող կառույցներ: Վիրավորվել է 23 անձ, 80-ն էլ դիմել է հիվանդանոցներ:
Մարդիկ երկրաշարժից հետո գիշերը դրսում են անցկացրել՝ վախենալով դրա էլ ավելի ծանր կրկնությունից:
Թուրքիայի արևելքը ցնցվել է նաև օգոստոսի 11-ին: Այս անգամ 4.3 մագնիտուդ ուժգնությամբ և 7.3կմ խորությամբ երկրաշարժ է եղել Բինգյոլի նահանգում:
Փլուզումների և կամ մահացածների ու վիրավորների մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում:
Ավելի վաղ, օգոստոսի 10-ի ցերեկային ժամերին 4.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել նաև Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Հանի շրջանում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։

Սեյեդ Աբբաս Մուսավի. «Ադրբեջանն ուզում էր բաց ճանապարհ՝ առանց հայկական վերահսկողության, ինչը, բնականաբար, անընդունելի էր»։

Ըստ Քուրթուլմուշի՝ անկասկած է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորումը միևնույն ժամանակ վերջ է դրել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |