Քաղաքական15:52, 07 Օգոստոս 2023
Հաքան Ֆիդան. «Անհրաժեշտ է, որ Թուրքիա-Հայաստան, Ադրբեջան-Հայաստան գործընթացները համակարգված առաջ ընթանան»

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը ելույթ է ունեցել օգոստոսի 7-ին Անկարայում դեսպանների 14-րդ կոնֆերանսի բացմանը:
Ելույթում Ֆիդանն անդրարդարձել է Միջին Արևելքում և Հարավային կովկասում տիրող իրավիճակին, ինչպես նաև նշել, որ վերոհիշյալ տարածաշրջաններում տարբեր երկրների հետ հարաբերությունների կարգավորման գործընթացներն արագ տեմպերով են զարգանում:
Նա նաև հավելել է, որ Թուրքիան ձգտելու է լուծել տարբեր երկրների հետ ունեցած խնդիրները, ինչպես նաև ամրապնդել առկա երկկողմ հարաբերությունները:
«Հարավային Կովկասում կայունության, անդորրի, բարօրության և անվտանգության համար խիստ անհրաժեշտ է, որ Թուրքիա-Հայաստան, Ադրբեջան-Հայաստան գործընթացները համակարգված առաջ ընթանան»,-հավելել է Ֆիդանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |