Ռազմական10:32, 01 Օգոստոս 2023
Թուրքական «Baykar» ընկերությունն Ուկրաինայում ԱԹՍ-ների սպասարկման կենտրոն կբացի

Ուկրաինայի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ Թուրքիայի նախագահի փեսային՝ Սելչուք Բայրաքթարին պատկանող «Baykar» ընկերության և Ուկրաինայի պաշտպանական գերատեսչության միջև նոր պայմանագիր է կնքվել:
Մասնավորապես պայմանագրի համաձայն՝ թուրքական ընկերությունը Ուկրաինայում հիմնելու է անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) վերանորոգման և սպասարկամն կենտրոն:
Այս առիթով Ուկրաինայի պաշտպանության նախարար Կոստանտին Վասչենկոն ևս հայտարարություն է տարածել:
«Սպասարկման կենտրոնի հիմնումը կարևոր ներդրում կունենա Ուկրաինայի պաշտպանական կարողության ամրապնդման տեսանկյունից և կօգնի մեզ մոտենալ մեր հաղթանակին»:
Վերջերս ուկրաինական կողմը նաև քայլեր էր ձեռնարկել մեծացնելու բանակում օգտագործվող ԱԹՍ-ների թվաքանակը, ինչի նպատակով էլ 10.000-ից ավելի ԱԹՍ օպերատոր էր պատրաստել:
Հիշեցնենեք, որ 2019-ին «Baykar»-ը փակ բաժնետիրական «Avia Ventures» ընկերության հետ պայմանագիր էր կնքել Ուկրաինայում «TB2» և «AKINCI» մոդելի հարվածային ԱԹՍ-ներ արտադրելու նպատակով: Թուրքական և միջազգային մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ «Avia Ventures»-ը ևս պատկանում է Սելչուք Բայրաքթարին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ մասին հայտնում են Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրները։

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը Անկարայում ընդունել է Սիրիայի պաշտպանության նախարար Մուրհաֆ Աբու Քասրային։

Ճապոնացի պաշտոնյաները հետաքրքրված են մասնավորապես «Bayraktar TB2» անօդաչու թռչող սարքերով։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |