Քաղաքական09:13, 01 Օգոստոս 2023
Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը հանդիպել է Էրդողանի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 31-ին Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին:
Շուրջ մեկ ժամ տևած դռնփակ հանդիպմանը ներկա են գտնվել նաև Թուրքիայի արգործնախարար Հաքան Ֆիդանը և նախագահի գլխավոր խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչը:
Թուրքիայի հանրային կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն՝ կողմերը քննարկել են երկու երկրների միջև առևտրի, կոմունիկացիայի, ինչպես նաև էլեկտրաէներգետիկայի ոլորտում առկա համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
Բացի այդ, նշվում է, որ անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին:
Այս համատեքստում Թուրքիայի նախագահն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում կարևոր դեր ունի այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի անհապաղ բացումն ու հնարավորինս շուտ խաղաղության պայմանագրի» կնքումը:
Հանդիպման ընթացքում Էրդողանն ընդգծել է նաև, որ պետք է շարունակել համատեղ աշխատանքները երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալները 15 մլրդ դոլարի հասցնելու համար:
Իսկ անդրադառնալով Անդրկասպյան և Բաքու-Թիֆլիս-Կարս երկաթուղու կարևորությանը՝ նշել է, որ այդ ճանապարհներն ավելի արդյունավետ պետք է օգտագործվեն:
Հիշեցնենք, որ նույն օրը հանդիպում էր տեղի ունեցել նաև Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև, որտեղ ևս քննարկվել էին Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ին վերաբերող մի շարք հարցեր:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |