Հասարակական17:15, 26 Հուլիս 2023
ԵՄ անդամ երկրներից ապաստան հայցող թուրք քաղաքացիների թիվն աճել է 150%-ով

Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալականների «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) փոխնախագահ Թահսին Թահրանն անդրադարձել է Թուրքայից Եվրամիության (ԵՄ) անդամ երկրներ ապաստանի դիմում ներկայացրած քաղաքացիների վերաբերյալ վիճակագրությանը:
Թահսինը նշել է, որ 2022-ին նախորդ տարվա համեմատ դիմումների քանակն աճել է 150%-ով:
«Եվրամիության երկրներից ապաստան խնդրելու դիմումների քանակով Թուրքիան երրորդն է՝ Սիրիայից և Աֆղանստանից հետո: 2023-ի սկբից ի վեր դիմումների քանակը հասել է 26.000-ի»,-հավելել է ԺՀԿ փոխնախագահը:
Նշենք, որ մինչ 2021-ին ԵՄ անդամ երկրներից ապաստան հայցող թուրք քաղաքացիների թիվը հասնում էր շուրջ 20.000-ի, 2022-ին ապաստանի համար 1-ին անգամ դիմող Թուրքիայի քաղաքացիների թիվը կազմում էր 58.000։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:

2025-ի հուլիսի տվյալներով՝ միլիոնատերերի թիվը 1 տարվա ընթացքում ավելացել է 775 հազարով՝ հասնելով 2․367000-ի։

Աֆղանստանում օրերս 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել։ Մահացածների թիվը գերազանցում է 1000-ը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ պետությունը վճռականորեն կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ ցանկացած ապօրինի փորձի դեմ։
Քրդամետ կուսակցության համանախագահը դատապարտել է 1955թ․ սեպտեմբերի 6-7-ին Թուրքիայում ոչ մուսուլմանների նկատմամբ իրականացված ջարդերը։
Նշվում է, որ «İLTER J350» ՀՕՊ համակարգը կապահովի զգալի աճ Թուրքիայի ռազմական կարողությունների համար և տարածաշրջանում կարող է փոխել ուժերի բալանսը։
Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |