Քաղաքական11:36, 21 Հուլիս 2023
Թուրքիա կմեկնեն Իսրայելի վարչապետն ու Պաղեստինի առաջնորդը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով հուլիսի 25-ին Թուրքիա կմեկնի Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասը, իսկ հուլիսի 28-ին՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Այս մասին հայտնում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի բաժինը և նշում, որ հանդիպման ընթացքում կքննարկվեն տարածաշրջանային և միջազգային հարցեր։
Տարածված պաշտոնական հաղորդագրությունում Պաղեստինն անվանվում է եղբայրական և բարեկամական պետություն, իսկ Իսրայելի մասին նման ձևակերպում տրված չէ։
Նշվում է նաև, որ Մահմուդ Աբբասի հետ կքննարկեն թուրք-պաղեստինյան հարաբերությունները, Իսրայել-Պաղեստին հակամարտության համատեքստում վերջին զարգացումները, տարածաշրջանայաին և միջազգային հարցերը, ինչպես նաև երկու երկրների համագործակցության զարգացմանն ուղղված քայլերը։
Իսկ Նեթանյահուի հետ հանդիպան ընթացքում դիտարկման կառնվեն թուրք-իսրայելական հարաբերությունների բոլոր ասպեկտները, կքննարկվեն համագործակցության բարելավման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը, երկկողմ հարաբերությունները։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը բնակչության սոցիալական պատկերի վերաբերյալ տվյալներ է հրապարակել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |