• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
20 Օգոստոս, 2025
Չորեքշաբթի 11:12
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական12:03, 19 Հուլիս 2023

Հարցում․ ընդդիմության պարտության գլխավոր մեղավորը Քըլըչդարօղլուն է

Հարցում․ ընդդիմության պարտության գլխավոր մեղավորը Քըլըչդարօղլուն է

Թուրքական «Optimar» հետազոտական կազմակերպությունը հուլիսի 10-ից 14-ն ընկած ժամանակահատվածում Թուրքիայում տեղի ունեցած վերջին նախագահական ընտրությունների վերաբերյալ հարցում է անցկացրել:

Մասնավորապես 2.350 անձի ներգրավմամբ կատարված հետազոտության շրջանակներում մասնակիցներին հարց է ուղղվել, թե մայիսի 28-ի ընտրություններին ի՞նչու են քվեարկել Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օգտին:

Հարցվածների 21.6%-ը պատասխանել է. «Քանի որ վստահելի է», 17.3%-ը՝ «Քանի որ կայունություն է ապահովում», իսկ 9.6%-ը՝ «Քանի որ չենք աջակցում Ժողովրդահանրապետական (ԺՀԿ-CHP) և Ժողովրդադեմոկրատական (ԺԴԿ-HDP) կուսակցությունների համագործակցությանը»:

Հարցման ընթացքում մասնակիցները պատասխանել են նաև «Ի՞նչու եք Քըլըչդարօղլուին ձայն տվել» հարցին:

Նրանց 16%-ը քեմալական և գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող ԺՀԿ կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին ձայն են տվել, քանի որ ցանկացել են, որպեսզի այդ շրջանում իշխանության վարած քաղաքականությունը փոխվի:

14.2%-ը ընդդիմադիր թեկնածուի օգտին քվեարկելը կապել են այդ ժամանակ տիրող տնտեսական վիճակի բարելավման, իսկ 9.5%-ը՝ նրա «ազնիվ և վստահելի քաղաքական գործիչ լինելու հետ»:

Հարցման շրջանակներում կազմակերպությունը փորձել է պարզել նաև, թե մարդկանց կարծիքով՝ ընդդիմադիրներն ինչու չհաջողեցին ընտրություններում:

Այսպիսով «Ընդդիմադիրների պարտության պատճառը ի՞նչն էր» հարցին մասնակիցների 25.1%-ը պատասխանել է. «Այն, որ հանրությանը չէր ներկայացվում իրականացվելիք  քաղաքականության տեսլականը»:

19.3%-ը ընդդիմադիրների պարտության պատճառ են համարել Քըլըչդարօղլուի միասնական թեկնածու լինելը, իսկ 12.6%-ը՝  ժողովրդի փոփոխություններին դեմ լինելը:

Իսկ «Ձեր կարծիքով՝ ընդդիմադիրների պարտության մեջ ո՞վ է ամենից շատ մեղավոր» հարցին ի պատասխան, մասնակիցների մեծամասնությունը մատնանշել է Քեմալ Քըլըչդարօղլուին:

Նշենք, որ Թուրքիայում նախագահական ընտրություններում հաղթելու հավակնորդները երկուսն էին՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) առաջնորդ, Թուրքիայի գործող նախագահ և իշխանական «Ժողովուրդ» (Cumhur) դաշինքի միասնական թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանը և քեմալական, գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ, ընդդիմադիր «Ազգ» դաշինքի միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն:

Նախագահական ընտրությունները Թուրքիայում կայացել էին երկու փուլով՝ մայիսի 14-ին և մայիսի 28-ին, որտեղ էլ ձայների շուրջ 5% տարբերությամբ Էրդողանը վերընտրվել էր նախագահի պաշտոնում:

 


 

Աղբյուր`    t24.com.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ճապոնիայի ՊՆ նախարարը Թուրքիայում է
17:33, 19 օգոս
Ճապոնիայի ՊՆ նախարարը Թուրքիայում է

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը
16:00, 18 օգոս
Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Ֆիդանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել
11:10, 18 օգոս
Ֆիդանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիայի ամենամեծ քաղցրահամ լիճը ցամաքում է (Լուսանկարներ)
Թուրքիայի ամենամեծ քաղցրահամ լիճը ցամաքում է (Լուսանկարներ)

Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։

Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը
Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Թուրքիայի հարավային նահանգում ուժգին հրդեհներ են (Լուսանկարներ)
Թուրքիայի հարավային նահանգում ուժգին հրդեհներ են (Լուսանկարներ)

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։

Պոլսահայ ռոք երաժիշտը ելույթ կունենա Թուրքիայում
Պոլսահայ ռոք երաժիշտը ելույթ կունենա Թուրքիայում

Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:

Թուրքիայի բնակչության կեսն աղքատ է
Թուրքիայի բնակչության կեսն աղքատ է

Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը բնակչության սոցիալական պատկերի վերաբերյալ տվյալներ է հրապարակել։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}