Քաղաքական16:45, 14 Հուլիս 2023
Անկարայում տեղի է ունեցել Գյուլերի և Ահադովի հանդիպումը

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը Անկարայում հանդիպել է Ադրբեջանի նախագահի օգնական Խալիդ Ահադովի հետ։
Թուրքիայի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ Գյուլերը նշել է, որ Թուրքիայի ԶՈւ-ն այսուհետ նաև շարունակելու է կիսվել Ադրբեջանի ԶՈւ-ի հետ իր ունեցած ռազմական գիտելիքն ու փորձը։
«Ինչպես մինչ օրս առաջ ենք շարժվել՝ «երկու պետություն, մեկ ազգ» ընկալմամբ, Այնպես էլ այսուհետ վճռական կերպով շարունակելու ենք անել դա»,-հավելել է Գյուլերը։
Բացի այդ թուրք նախարարը ընդգծել է, որ Թուրքիան ինչպես գործողությունների ժամանակ, այնպես էլ հիմա և այսուհետ շարունակելու լինել ադրբեջանցիների կողքին:
Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Թուրքիայի նախագահականի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Հալյուք Գյորգյունը և պաշտպանության փոխնախարար Ջելալ Սամի Թյուֆեքջին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրախորհրդարանում Թուրքիայի մասով զեկուցող Նաչո Սանչես Ամորը նյարդայնացնող է համարել այն, որ թուրք ուսանողները կարողանում են կրթաթոշակ ստանալ, սակայն վիզա՝ ոչ:

Դաշինքի գլխավոր քարտուղարն Անթալիայում մեկնարկած ՆԱՏՕ անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հավաքի 2-րդ օրը հանդես է եկել մամուլի ասուլիսով:

ԱՄՆ նախագահը Դոհայում հայտարարել է, որ հարմար լինելու պարագայում ուրբաթ օրը կարող է մեկնել Թուրքիա:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքական մամուլը Հնդկաստանի այդ քայլը կապում է Պակիստան-Հնդկաստան լարվածության ֆոնին Թուրքիայի կողմից Պակիստանին տրվող աջակցության հետ։
Թուրքիայի նախագահը մայիսի 13-ին սոցցանցում կատարած գրառմամբ պատասխանել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շերիֆի կողմից իրեն ուղղված շնորհակալական խոսքերին:
Օրակարգում են եղել երկկողմ հարաբերությունները, ռուս-ուկրաինական պատերազմը, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր:
Հայտնի են խաղաղության շուրջ մայիսի 15-ին կայանալիք ռուս-ուկրաինական բանակցությունների կազմերը:
Նա հայտարարել է, որ խոստումների իրականացմանը հետևելու է թուրքական Ազգային հետախուզական ծառայությունը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |