Քաղաքական12:14, 13 Հուլիս 2023
Ադրբեջան է մեկնել Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշը

Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշը խորհրդարանական պատվիրակության հետ Հյուսիսային Կիպրոս կատարած այցից հետո մեկնել է Ադրբեջան։
Ադրբեջանում նրանց դիմավորել են Ադրբեջանի խորհրդարանի առաջին փոխնախագահ Ալի Հուսեյնլին, Ադրբեջան-Թուրքիա միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Եհլիման Էմիրասլանովը, Անկարայում Ադրբեջանի դեսպան Ռաշադ Մամեդովը և Բաքվում Թուրքիայի դեսպան Ջահիթ Բաղջըն։
Քուրթուլմուշը հանդիպել է Ադրբեջանի խորհրդարանի նախագահ տկն Սահիբե Գաֆարովայի և վարչապետ Ալի Ասադովի հետ։
Բաքվում Քուրթուլմուշը հայտարարել է․ «Ադրբեջանը Կովկասում Թուրքիայի ամենակարևոր դաշնակիցն է։ Թուրքիայի եղբայրն է։ Մի երկիր է, որի հետ բոլոր ոլորտներում ունենք փայլուն հարաբերություններ։ Թուրքիան, Ադրբեջանը և Հյուսիսային Կիպրոսը միմյանց մոտ երեք երկրներ են, որոնք շարժվում են «մեկ ազգ, երեք պետություն» սկզբունքով»։
Նաև հավելել է, որ արևելյան Միջերկրականում Կիպրոսի հետ Թուրքիայի ունեցած հարաբերությունը և Կովկասում Ադրբեջանի հետ Թուրքիայի ունեցած հարաբերությունը ծայրաստիճան կարևոր է, ռազմավարական տեսանկյունից էլ՝ ծայրաստիճան արժեքավոր։ Այստեղ Ադրբեջանի ուժեղ լինելը նշանակում է, որ Թուրքիան է ուժեղ տարածաշրջանում, նույն կերպ էլ Հյուսիսային Կիպրոսի ուժեղ լինելը նշանակում է, որ Թուրքիան է ուժեղ տարածաշրջանում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը բնակչության սոցիալական պատկերի վերաբերյալ տվյալներ է հրապարակել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |