Ռազմական14:32, 11 Հուլիս 2023
Թուրքական մամուլի արձագանքը Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի միջև կնքված համագործակցության ծրագրին

Կիպրոսի Հանրապետությունում հուլիսի 5-ին տեղի են ունեցել Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ պաշտպանական խորհրդակցություններ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երեք երկրների հետաքրքրությունների շրջանակներում գտնվող անվտանգային մի շարք խնդիրներ և համագործակցության հարցեր։
Քննարկումների արդյունքում ստորագրվել է եռակողմ ռազմական համագործակցության տարեկան ծրագիրը, որն ընդգրկում է մի շարք միջոցառումներ Հայաստանում, Հունաստանում և Կիպրոսում։
Վերոնշյալ համագործակցությունը հայտնվել է թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում։ Ըստ թուրքական մամուլի պնդման՝ հանդիպումը կայացել է այն ժամանակ, երբ ուշագրավ փոփոխություններ են կատարվել այդ երկրների զինված ուժերում և մանրամասնել՝
Ըստ թուրքական կայքի՝ Աթենքը Ֆրանսիայից պատվիրել է 24 Dassault Rafale բազաֆունկցիոնալ կործանիչներ, մոդիֆիկացված F-16 Block-72 կործանիչներ։ Նաև հավելվել է, որ Աթենքը պատվիրում է առնվազն 20 միավոր 5-րդ սերնդի F-35 գերժամանակակից կործանիչներ և ունի ևս 28 միավոր նմանաիպ կործանիչներ գնելու տարբերակ։
Թուրքական աղբյուր, հղում անելով Հունաստանի վարչապետի հայտարարությանը, ընդգծում է, որ Հունաստանը շարունակելու է մեծացնել իր ռազմական ներուժը։
Անդրադառնալով Հայաստանին նշվել է, որ Հայաստանը ցանկանում է պաշտպանական ոլորտում որոշակի փոփոխություններ կատարել, դիատրկելով նաև այլընտրանքային տարբերակներ։
Աղբյուրը նշում է, որ այս որոշմանը Հայաստանը հանգեց 44-օրյա պատերազմից և շարունակվող ռուս-ուկրաինական հակամարտությունից հետո, ինչպես նաև ադրբեջանական բանակին ժամանակակից թուրքական և իսրայելական անօդաչու թռչող սարքերի մատակարարումից հետո։
Անցում կատարելով Կիպրոսի Հանրապետությանը, նշվում է, որ Կիպրոսը ցանկանում է Ֆրանսիայի հետ ստորագրել է կարճ հեռահար Միստրալ հակաօդային պաշտպանության հրթիռներ գնելու վերաբերյալ պայմանագիր։
Նաև Կիպրոսի Հանրապետությունը նախատեսում է Իսրայելից գնել ավելի շատ զինտեխնիկա։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հունաստանում այն դիտվում է որպես լուրջ մտահոգություն՝ իր աշխարհաքաղաքական հետևանքներով։

Այդ մասին հայտնում են Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրները։

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը Անկարայում ընդունել է Սիրիայի պաշտպանության նախարար Մուրհաֆ Աբու Քասրային։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը բնակչության սոցիալական պատկերի վերաբերյալ տվյալներ է հրապարակել։
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |