Քաղաքական11:03, 04 Հուլիս 2023
Թուրքիայի նախագահն առաջիկայում կմեկնի ԱՄԷ

Թուրքիայի կառավարության նիստից հետո գանձապետարանի և ֆինանսների նախարար Մեհմեթ Շիմշեքը պատախասնել է լրագրողների հարցերին:
Խոսելով հունիսի 22-ին Թուրքիայի նախագահի օգնական Ջևդեթ Յըլմազի հետ Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ) կատարած այցից՝ ընդգծել է այցի արդյունավետությունը:
«Նախագահ Մուհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ ունեցած հանդիպումներում անդրադարձ է արվել տնտեսական համագործակցության նոր հնարավորություններին: Քուրբան Բայրամի ընթացքում երկու երկրների պատվիրակությունները շարունակել են թեմային առընչվող աշխատանքները»:
Նա նաև նշել է, որ գալիք շաբաթվա ընթացքում ԱՄԷ-ից պատվիրակություն է ժամանելու Թուրքիա, իսկ երկու երկրների պատվիրակությունների աշխտանանքերի հստակեցումից հետո պլանավորվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը ԱՄԷ:
Զուգահեռ Շիմշեքը հայտնել է, որ այցը նախատեսվում է հուլիսի 11-ից 12-ը տեղի ունենալիք ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովից հետո:
Նշենք, որ թուրք նախարարը տեղեկացրել է այցի ընթացքում որոշ համաձայնագրերի ստորագրման մասին ևս:
Այս առիթով թուրքական մամուլում շրջանառվող պնդումների համաձայն՝ ստորագրվելիք համաձայնագրերից մեկով ԱՄԷ-ն 30-40 մլրդ դոլարի ներդրում է կատարելու Թուրքիայում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը բնակչության սոցիալական պատկերի վերաբերյալ տվյալներ է հրապարակել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |