Քաղաքական12:06, 19 Հունիս 2023
Թուրքիայի պաշտպանության նախարարը Բրյուսելում մի շարք հանդիպումներ է ունեցել

Թուրքիայի պաշտպանության (ՊՆ) նախարար Յաշար Գյուլերը հունիսի 15-ին Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում գտնվող Հյուսիսատլանտյան դաշիքնի (ՆԱՏՕ) գլխավոր շտաբ բնակարանում մասնակցել է դաշինքի անդամ երկրների պաշտպանության նախարարների նիստին:
Նիստի շրջանակներում Գյուլերը նաև մի շարք երկկողմ հանդիպումներ է ունեցել:
Հունիսի 15-ին թուրք նախարարը հանդիպել է Թուրքիայի ՆԱՏՕ-ում մշտական ներկայացուցչության և ռազմական ներկայացուցչության պատվիրակության ղեկավարի հետ:
Իսկ հունիսի 16-ին՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի, որտեղ կողմերը մտքեր են փոխանակել և ներկայացրել իրենց տեսակետները տարածաշրջանային անվտնագությանն առընչվող ՆԱՏՕ-ի գործողությունների վերաբերյալ:
Նույն օրը Գյուլերը հանդիպել է նաև իր ամերիկացի գործընկերոջ՝ Լյոլդ Ջեյմս Օսթինի հետ: Հանդիպմանը քննարկվել են երկկողմ, ՆԱՏՕ-ին, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առընչվող մի շարք հարցեր:
Բրյուսելում ունեցած օրակարգը Թուրքիայի ՊՆ նախարարն ամփոփել է հունիսի 17-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում:
Անդրադարձ է կատարվել Թուրքիայի և ՆԱՏՕ անդամ պետությունների միջև առկա հարաբերություններին, որտեղ Գյուլերը անըդունելի է համարել դաշնակից պետությունների կողմից Թուրքիայի դեմ կիրառվող զենքի արտահանման սահմանափակումները և նշել.
«Մենք վճռական ենք ահաբեկչության դեմ պայքարը մինչև վերջ տանելու հարցում»:
Իսկ դաշինքին Շվեդիայի անդամակցության վերաբերյալ Գյուլերն ասել է.
«Մենք հայտարարեցինք մեր գործընկերներին, որ աջակցում ենք բաց դռների քաղաքականությանը և եռակողմ հուշագրի պարտավորությունների հստակ իրականացման դեպքում ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությունը հնարավոր կլինի, ինչպես եղավ Ֆինլանդիայի պարագայում»:
Թուրք նախարարի կողմից հայտարարություն է եղել նաև Ուկրաինայից արտահանվող հացահատիկային միջանցի մասին.
«Ընդգծել ենք պայմանավորվածությոնների համաձայն հացահատիկի արտահանման գործընթացի անվտանգ իրականացման կարևորությունը»:
Հիշեցնենք, որ Թուրքիայի պաշտպանության նախարարը ՆԱՏՕ անդամ պետությունների պաշտպանության նախարարների նիստին մասնակցելու նպատակով Բրյուսել մեկնել էր հունիսի 14-ին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |