Քաղաքական12:09, 16 Հունիս 2023
Եգիպտոսի և Թուրքիայի ղեկավարների հնարավոր փոխադարձ այցերը

Եգիպտոսում Թուրքիայի դեսպան Սալի Մութլու Շենը «Russia Today» հեռուստաալիքի արաբերեն հեռարձակմամբ նախագծին տված հարցազրույցում անդրադարձել է Եգիպտոս-Թուրքիա հարաբերություններին:
Շենը նշել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Եգիպտոսի նախագահին այցի հրավեր է ուղարկել՝ միարժամանակ չբացառելով Էրդողանի մեկնումը Եգիպտոս:
«Երկու նախագահները հստակեցնելու են հանդիպման վայրը: Հանդիպումը տեղի կունենա կամ Կահիրեում (Եգիպտոսի մայրաքաղաք), կամ Անկարայում (Թուրքիայի մայքրաքաղաք)»,-ասել է թուրք դեսպանը:
Նա նաև խոսել է Թուրքիայի նորանշանակ արտգործնախարար Հաքան Ֆիդանի գալիք երեք ամսվա ընթացում Եգիպտոս կատարելիք հնարավոր այցի մասին՝ ընդգծելով երկու երկրների միջև շուրջ 10 տարվա լարվածության ավարտի մասին:
«Մինչ այս փուլը Ֆիդանը երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում դրական դերակատարում է ունեցել»,- նկատել է դեպսանը։
Նշենք որ, երկու երկրների միջև լարվածությունը սկիզբ էր առել 2013-ի ամռանը Եգիպտոսում «Մուսուլման եղբայրներ»-ին քաղաքական իշխանությունից հեռացնելու հարցում Թուրքիայի դիրքորոշման և այդ երկրի ներքին գործերին միջամտելու Անկարայի քաղաքականության պատճառով: Դրան հաջորդել էր Թուրքիայի և Եգիպտոսի միջև դիվանագիտական հարաբերությունների մակարդակի նվազեցումն ու դեսպանների հետկանչը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |