Քաղաքական11:50, 15 Հունիս 2023
Շվեյցարիայում այրել են Էրդողանի տեսքով խամաճիկը և թուրքական դրոշը

Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում Յունիոն (UBS-Union Bank of Switzerland) բանկի դիմաց այրել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի տեսքով պատրաստված խամաճիկը և թուրքական պետական դրոշը։ Հազարավոր մարդկանց կողմից կազմակերպված «Ֆեմինիստական գործադուլ» ակցիայի շրջանակներում «Ցյուրիխի հեղափոխական գործադուլի կոլեկտիվի» անդամները «Սպանեք Էրդողանին» գրությամբ պաստառ են պարզել և տեղադրել սոցցանցերում։
Դեպքի առնչությամբ շվեյցարական ոստիկանությունը պարզաբանել է, որ ակցիան անթույլատրելի է և տեղի է ունեցել առանց իրենց իմացության։
Գործին միջամտել են Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում գտնվող Թուրքիայի դեսպանատունը և Ցյուրիխի հյուպատոսությունը։
Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ և նմանատիպ դեպք տեղի էր ունեցել նաև 2017-ի մարտի 25-ին Բեռնում՝ Դաշնային խորհրդարանի շենքի դիմաց «Ոչ» ցույցի շրջանակներում, որը կոչ էր անում Թուրքիայի քաղաքացիներին դեմ քվեարկել Էրդողանի նախաձեռնած սահմանադրական փոփոխություններին։
Պաստառի վրա պատկերված էր Էրդողանի լուսանկարը՝ ատրճանակը գլխին ուղղած, իսկ նկարի ներքևում գրված էր «Սեփական զենքով սպանի՛ր Էրդողանին»։
Դեպքի առնչությամբ հարցուցվել էր քրեական գործ և ձերբակալվել էր 4 անձ։ Բեռնի դատախազության խոսնակը հայտնել էր, որ 2022-ի մարտի 9-ին 4 մեղադրյալներն արդարացվել են և նրանց արդարացման վճիռը ներկայացվել է Գերագույն դատարան։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |