Ռազմական14:20, 14 Հունիս 2023
Թուրքիան Bayraktar-ներ կվաճառի Քուվեյթին

Թուրքիան շարունակում է վաճառել սեփական արտադրության «Bayraktar TB2» հարվածային ԱԹՍ-ներն աշխարհի տարբեր երկրներին: Հայտնի է դարձել, որ Թուրքիան առաջիկայում «Bayraktar» տեսակի ԱԹՍ-ներ կվաճառի Քուվեյթին:
Այդ մասին հայտնել է թուրքական ռազմարդյունաբերական «Baykar» ընկերության գլխավոր տնօրեն Հալուք Բայրաքթարը: Ըստ նրա՝ Թուրքիան այս պահի դրությամբ վերոհիշյալ ԱԹՍ-ների վաճառքի ու մատակարարման գործարք է կնքել աշխարհի 30 երկրի հետ: Քուվեյթը դառնալու է 28-րդ երկիրը, որին մատակարարվելու են այդ ԱԹՍ-ները:
Աղբյուրը հիշեցնում է, որ «Bayraktar TB2» հարվածային ԱԹՍ-ները փորձարկումների ժամանակ օդում անցկացրել 27 ժամ 3 րոպե՝ դրանով իսկ թարմացնելով այդ դասի ԱԹՍ-ների թռիչքի երկարության ռեկորդը։
Քուվեյթական լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ թուրքական ընկերության ու Քուվեյթի միջև նշյալ ԱԹՍ-ների վաճառքի ու մատակարարման մասին պայմանագրի արժեքը կազմել է 367 մլն դոլար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նշվում է, որ «İLTER J350» ՀՕՊ համակարգը կապահովի զգալի աճ Թուրքիայի ռազմական կարողությունների համար և տարածաշրջանում կարող է փոխել ուժերի բալանսը։

Իսրայելի զինված ուժերում շուրջ 20 տարի ծառայած, այժմ Երուսաղեմի ռազմավարության և անվտանգության ինստիտուտը ղեկավարող Էրան Լերմանը խոսել է Իսրայել-Թուրքիա հնարավոր առճակատման մասին։

Թուրքիայի կողմից 2019-ին ՌԴ-ից գնված, բայց գործնականում այդպես էլ չօգտագործված հակաօդային պաշտպանության համակարգերի շուրջ նոր զարգացումներ կան։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |