Ռազմական11:07, 14 Հունիս 2023
Թուրքիայի պաշտպանության նախարարը Բաքվում խոստացել է մեծացնել աջակցությունը Ադրբեջանի բանակին

Թուրքիայի նախագահի հետ Բաքու մեկնած պաշտպանության նախարար Յաշար Գյուլերըտ պատասխանել է թուրք-ադրբեջանական հարաբերությունների ապագայի վերաբերյալ լրագրողի հարցին:
«Ինչպես մինչև հիմա, այնպես էլ սրանից հետո մեր ադրբեջանցի եղբայրների հետ միասին «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի շրջանակում առավել ակտիվ ենք իրականացնելու մեր գործունեությունը։ Ավելի առաջ ենք մղելու մեր հարաբերությունները։ Շարունակելու ենք մեկ սիրտ լինել մեր ադրբեջանցի եղբայրների հետ։ Մշտապես Ադրբեջանի կողքին ենք»։
Գյուլերը այցի ընթացքում նաև հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ:
«Մենք էլ պատրաստ ենք հնարավոր ամեն տեսակ աջակցություն ցուցաբերել։ Ադրբեջանի ուժեղ բանակն ավելի առաջ տանելու համար շարունակելու ենք ՆԱՏՕ-ի ստանդարտներով մեր համատեղ վարժանքները»,- նշել է Թուրքիայի ՊՆ ղեկավարը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նշվում է, որ «İLTER J350» ՀՕՊ համակարգը կապահովի զգալի աճ Թուրքիայի ռազմական կարողությունների համար և տարածաշրջանում կարող է փոխել ուժերի բալանսը։

Իսրայելի զինված ուժերում շուրջ 20 տարի ծառայած, այժմ Երուսաղեմի ռազմավարության և անվտանգության ինստիտուտը ղեկավարող Էրան Լերմանը խոսել է Իսրայել-Թուրքիա հնարավոր առճակատման մասին։

Թուրքիայի կողմից 2019-ին ՌԴ-ից գնված, բայց գործնականում այդպես էլ չօգտագործված հակաօդային պաշտպանության համակարգերի շուրջ նոր զարգացումներ կան։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |