Քաղաքական17:16, 13 Հունիս 2023
«Զանգեզուրի միջանցքը» Թուրքիայի և Ադրբեջանի օրակարգում

Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրված Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընտրություններից հետո պաշտոնական այցով հունիսի 12-ին մեկնել է Ադրբեջանի Հանրապետություն: Վերջինիս նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո երկու երկրների առաջնորդները համատեղ մամլո ասուլիս են տվել:
Էրդողանը խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին և այն որակել որպես իրենց համար ամենազգայուն հարցերից մեկը, ինչի վրա իրենք (Ադրբեջանը և Թուրքիան - խմբ.) ամենից շատն են կանգ առնում:
Իսկ վերոհիշյալ միջանցքի կյանքի կոչման դեպքում, ըստ Էրդողանի, շահելու է թե Ադրբեջանը և թե Թուրքիան, քանի որ այն ուղիղ հաղորդակցություն է ապահովելու այդ երկու երկրի միջև:
Հիշեցնենք, որ Էրդողանը նախքան Բաու մեկնելը պաշտոնական այցով եղել էր ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունում, որտեղ կիպրական հարցի շուրջ հունական կողմի հետ բանակցությունները վերսկսելու համար նախապայման էր դրել Հունաստանի առաջ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |