Քաղաքական12:37, 09 Հունիս 2023
Էրդողանի կառավարությունը 3 առաջնահերթություն է սահմանել

Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրված Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ հունիսի 8-ին տեղի է ունեցել նորակազմ կառավարության 1-ին նիստը:
Նիստի ընթացքում երկրի տնտեսության, արտաքին քաղաքականության, ինչպես նաև երկրում բնակվող միգրանտների վերաբերյալ 3 առաջնահերթ խնդիր է սահմանվել:
Էրդողանը, տնտեսական խնդրին անդրադառնալով, նշել է.
«Եթե մենք ավելի վաղ ինֆլացիան (գնաճ) հասցրել էինք միանիշ թվի, այնպես էլ հիմա կհաջողենք անել դա»:
Թուրքիայում ապաստանած միգրանտների մասին խոսելիս՝ ասել է, որ քայլեր են ձեռնարկելու նրանց վերադարձը իրենց հայրենիք խրախուսելու համար:
Իսկ սահմանված վերջին 3-րդ առաջնահերթության՝ արտաքին քաղաքականության մասին Էրդանն ընդգծել է «համաշխարհային խաղաղության» ձևավորմանը նպաստելու համար ակտիվ և նախաձեռնող գործողությունների անհրաժեշտությունը:
Հիշեցնենք, որ Թուրքիայում մայիսի 14-ին համապետական և մայիսի 28-ին նախագահական ընտրություններից հետո երկրի կառավարության մի շարք փոփոխությունների ենթարկված նոր կազմը հայտարարվել էր հունիսի 3-ին՝ նախագահի պաշտոնում վերընտրված Էրդողանի երդման արարողությունից հետո:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |