Քաղաքական12:29, 09 Հունիս 2023
Գերմանական մամուլ. «Հաքան Ֆիդանը Թուրքիայի ամենաուժեղ մարդկանցից մեկն է»

Միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում է շարունակում մնալ Հաքան Ֆիդանի նշանակումը Թուրքիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնին: Այս անգամ հարցին անդրադարձել է գերմանական «Redaktions Netzwerk Deutschland» մեդիա կազմակերպությունը:
«Ֆիդանը 13 տարի ղեկավարել է ազգային հետախուզական կազմակերպությունը: Այսօր Թուրքիայում չկա մի անձ, ով այնքան շատ գաղտնի տեղեկության է տիրապետում, որքան Ֆիդանը: Եվ դա նրան դարձնում է Թուքիայի ամենաուժեղ մարդկանցից մեկը»,-ասվում է հրապարակման մեջ:
Ուշադրություն է դարձվում այն հանգամանքին, որ Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունը Ֆիդանի ղեկավարությամբ բազմաթիվ հաջող օպերացիաներ է իրականացրել Թուրքիայի սահմաններից դուրս:
Ըստ աղբյուրի՝ Ֆիդանը Էրդողանի ստվերային արտգործնախարարն էր, և նեգրավված է եղել նաև մի շարք բանակցային գործընթացներում, այդ թվում Թուրքիայի միջնորդական առաքելությանը ռուս-ուկրաիանկան հակամարտությունում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական «ORC Araştırma» հետազոտական ընկերությունը հրապարակել է սոցհարցման արդյունքները։

Ըստ Սահր Համադի՝ առկա իրավիճակը ծանր հարված է հասցնում Էրդողանի քաղաքական համբավին։

Թրամփն ընդգծում է, որ ԱՄՆ-ն կաջակցի Ուկրաինայի անվտանգությանը, սակայն ամերիկացի զինվորներ չեն ուղարկվի․ գործընթացում առաջատար դերը պետք է ստանձնեն եվրոպական երկրները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |