Հասարակական16:58, 06 Հունիս 2023
Թուրքիայում երիտասարդների ուղեղների արտահոսքն անխուսափելի է

Թուրքական ընդդիմադիր կայքերից մեկը հրապարակել է հոդված վերընտրված նախագահ Ռեջեփ Էրդողանի ու նրա քաղաքական ուժի՝ երիտասարդների վերաբերյալ վարած քաղաքականության մասին։ Ըստ հոդվածի՝ իշխող կուսակցությունը երիտասարդներին վերաբերող քաղաքականության մասին ոչինչ չի ասում, այդ իսկ պատճառով երիտասարդները մենակ են մնում իրենց դեմ ծառացած տարբեր դժվարությունների առաջ։
Նշելով, որ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ-AKP) 2011-ից կրոնասեր երիտասարդություն ստեղծելու առաքելություն է ստանձնել, հեղինակն ընդգծում է, որ ողջ երիտասարդ բնակչությունը չի կարող ձևավորվել այս գաղափարի շուրջ։ Այս իրավիճակը պատճառ է դարձել, որ ԱԶԿ-ի վարած քաղաքականությունը բևեռացնի երիտասարդությանը։
Գնահատելով նաև, թե ընտրությունների արդյունքներն ինչպես կանդրադառնան երիտասարդների ուղեղների արտահոսքի վրա, շեշտվում է, որ երիտասարդների համար նոր երևույթ չէ հայտարարել, որ կցանկանային ապրել այլ երկրում, եթե հնարավորություն ունենային։
Անդրադառնալով ընտրություններում ընդդիմության պարտությանը՝ հեղինակը գրում է․ «Մենք տեսնում ենք, որ խնդրահարույց է ամեն ինչ սահմանափակել ընտրություններով։ Եթե երազանք ունես ստեղծել միասնական ջանքերով երկիր և լավ ապագա ունենալ, մի՞թե այս պայքարը պետք չէ անընդհատ շարունակել և ոչ միայն ընտրությունների համար: Այս պայքարը չի՞ շարունակվելու, անկախ նրանից՝ հաղթեք, թե պարտվեք ընտրություններում։ Սակայն սխալ չի լինի ասել, որ ուղեղների արտահոսքի այս միտումը կշարունակվի և նույնիսկ կարագանա ընտրություններից հետո, եթե չստեղծվի պայքարի նման առանցք և չստեղծվի այնպիսի միջավայր, որտեղ երիտասարդները կարող են ինչ-որ բան փոխել, իրենց բնորոշել որպես դերակատար և արժեք տեսնել»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արհմիությունների համադաշնության կողմից հրապարակված տվյալների համաձայն՝ 4 անձից բաղկացած ընտանիքի կերակրման համար անհրաժեշտ է 13․334 լիրա։

ՄԱԿ համաշխարհային զբոսաշրջային կազմակերպությունը զեկույց է հրապարակել,որտեղ ամբողջացվել է բոլոր երկրների ընդհանուր և մեկ շնչի հաշվով տուրիզմից ստացվող եկամուտների տվյալները։

Եվրամիության երկրներին անհանսգտացնում է Եվրոպայում տարածվող անօրինական ներգաղթյալների խնդիրը։
Ուղիղ խոսք

Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Յաշար Գյուլերը թուրքական «Hyurriyet»-ի թղթակցի հետ զրույցում մի շարք հայտարարություններ է արել Սիրիայի և սիրիացաի փախստականների վերաբերյալ։
2023-ի սեպտեմբերի սկզբից ի վեր Թուրքիան 7․000 և ավելի սիրիացի փախստական է արտաքսել Սիրիա։
Թուրքիայի արհմիությունների համադաշնության կողմից հրապարակված տվյալների համաձայն՝ 4 անձից բաղկացած ընտանիքի կերակրման համար անհրաժեշտ է 13․334 լիրա։
Թուրքիայի արտգործնախարարը պնդել է, որ Ադրբեջանի գործողությունները բացահայտ թիրախ չեն եղել էթնիկ հայ բնակչության դեմ։
Ռուսաստանի ֆինանսների փոխնախարարվը հայտարարել է, որ չեն պատրաստվում Թուրքիայի հետ բանակցել ներդրումներին առնչվող հարկային համաձայնագրերի շուրջ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |