Քաղաքական14:02, 02 Հունիս 2023
Ջոն Քիրբի․«F-16-երի մատակարարումը Թուրքիային ոչ մի կապ չունի Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությունը հաստատելու հետ»
Թուրք-ամերիկյան քննարկումները շարունակվում են F-16 կործանիչների վերաբերյալ:
Այս անգամ հայտարարությամբ հանդես է եկել Սպիտակ տունը, նշելով, որ իրենք աջակցում են F-16-ի կործանիչների վաճառքը Թուրքիային։
Հարցին անդրադարձել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին:
Նրա խոսքերով, ԱՄՆ նախագահը երկար ժամանակ աջակցել է F-16-ի տրամադրմանը Թուրքիային և վերջինիս բանակի շահագործման տակ գտնվող նույն կործանիչների արդիականացմանը: Քիրբին ընդգծել է, որ Թուրքիային F-16-ի մատակարարումը ոչ մի առնչություն չունի Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությունը հաստատելու կամ չհաստատելու հետ։
«Մենք ցանկանում ենք Շվեդիային տեսնել ՆԱՏՕ-ի կազմում։ Որպես ՆԱՏՕ-ի դաշնակից շատ մարտունակ բանակ է, մենք սովոր ենք աշխատել նրանց հետ։ Նրանք հիանալի մարտունակություն կտան դաշնակիցներին ու մենք ցականում ենք, որ դա լինի և Բայդենը Էրդողանի հետ խոսելիս հայտնել է իր մտահոգությունները»- նշել է Քիրբին։
Նաև շնորհավորելով Էրդողանին նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ, Քիրբին նշել է․ «Մենք ցանկանում ենք տեսնել, որ նրանք ձեռք են բերում F-16-երը, բայց ենթադրել, որ դա կապ ունի անդամակցության հետ (Շվեդիայի անդամակցություն-խմբ.), սխալ կլինի»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |