Քաղաքական13:10, 01 Հունիս 2023
Գերմանական «Volkswagen»-ի նախկին տնօրենի խոսքերը՝ թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում
Գերմանական ավտոմոբիլային «Volkswagen» ընկերության նախկին գործադիր տնօրեն Հերբերթ Դիեսը մասնակցել է գերմանական 2-րդ հանրային հեռուստաընկերության՝ «ZDF»-ի եթերում հեռարձակվող բանավեճային հաղորդմանը:
Թուրքական մամուլում լայնորեն տարածվել է նրա խոսքերից հատկապես հետևյալը. «Թուրքիան պատկանում է Եվրոպային: Ավելի լուրջ պետք է վերաբերվենք նրան»:
Դիեսը նաև անդրադարձել է Թուրքիայում վերջերս տեղի ունեցած համապետական ընտրություններին և շեշտել, որ արդյունքները պետք է հարգվեն և ընունելի լինեն:
Նույն տեսակետը կիսել է նաև «Քրիստոնեա-սոցիալական միություն» կուսակցության անդամ և Եվրոպայի խորհրդարանի պատգամավոր Մանֆրեդ Վեբերը, ով ևս մասնակցել է հաղորդմանը:
Ըստ Վեբերի՝ Թուրքիայում ընտրությունների մասնակցության բարձր ցուցանիշներից և արդյունքներից ելնելով՝ պետք է ընդունել դրանց արդյունքները:
Հիշեցնենք, որ մայիսի 14-ին Թուրքիայում մեկնարկել էին համապետական ընտրությունները, որի արդյունքում խորհրդարանում մեծամասնություն կազմեց իշխանական «Ժողովուրդ» դաշինքը՝ ստանալով պատգամավորական 322 մանդատ, իսկ նախագահական ընտրությունները տեղափոխվելով երկրորդ փուլ՝ մայիսի 28, ավարտվեցին վերոհիշյալ դաշինքի միասնական թեկնածու, երկրի նախագահ և իշխող «Ադրադրություն և զարգացում» կուսակցության առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հաղթանակով (52.18%):
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |