• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
20 Օգոստոս, 2025
Չորեքշաբթի 04:42
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական13:11, 01 Հունիս 2023

Ամերիկյան մամուլ. «Ի՞նչ է նշանակում վերընտրված Էրդողանի 5 տարին Արևմուտքի համար»

Ամերիկյան մամուլ. «Ի՞նչ է նշանակում վերընտրված Էրդողանի 5 տարին Արևմուտքի համար»

Ամերիկյան մամուլը և լրատվամիջոցները շարունակում են վերլուծական հոդվածներ հրապարակել Էրդողանի վերընտրման վերաբերյալ։ Նրանք փորձում են հասկանալ, թե ի վերջո ի՞նչ է նշանակում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերընտրվելը արևմտյան երկրների համար։

Թուրքական մամուլն էլ իր հերթին ակտիվ արձագանքում է ամերիկյան հրապարակումներին՝ նշելով, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարած անկախ քաղաքականությունն անհանգստացնում է ամերիկյան կողմին և նրանք սկանդալային հրապարակումներով և վերլուծություններով են հանդես գալիս։

Մասնավորապես ամերիկյան «Newsweek» ամսագիրը հոդված է հրապարակել՝ «Ի՞նչ է նշանակում Թուրքիայում Էրդողանի 5 տարին Արևմուտքի համար» վերնագրով։

Ընդգծելով Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի հակաամերիկյան հռետորաբանությունը՝  հոդվածում նշվում է, որ ԱՄՆ-ի՝ ՆԱՏՕ-ի ամենակարևոր ռազմավարական դաշնակցի՝ Թուրքիայի նախագահական ընտրություններում Էրդողանի հաղթանակը նշանակում է ավելի քաոսային հարաբերություններ ԱՄՆ և Թուրքիայի միջև։

Անդրադառնալով Թուրքիայի և Ռուսաստանի միջև խորացող հարաբերություններին՝ վերլուծության մեջ ասվում է. «Էրդողանի հաղթանակը նշանակում է, որ Թուրքիան կշարունակի համագործակցել Ռուսաստանի հետ, որը ՆԱՏՕ-ի անվտանգության ամենամեծ խնդիրն է»։

«CNN International» լրատվական գործակալությունն էլ անդրադարձել է Էրդողանի առաջիկա թիրախներին։

Ըստ հրապարակման՝ նախագահական ընտրություններում հաղթանակից հետո Էրդողանը մտադիր է «հետ վերցնել Ստամբուլը», քանի որ այն ռազմավարական և տնտեսական առումով մեծ նշանակություն ունի և Էրդողանի համար, որպես իր ծննդավայր, նաև անձնական տեսանկյունից մեծ կարևորություն ունի Ստամբուլում հաղթանակ տանելը։

Նշենք, որ Ստամբուլի գործող քաղաքապետը ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) Էքրեմ Իմամօղլուն է։ Քաղաքապետի նոր ընտրությունները կանցկացվեն 2024-ին։

Աղբյուր`    https://www.turkiyegazetesi.com.tr/

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ճապոնիայի ՊՆ նախարարը Թուրքիայում է
17:33, 19 օգոս
Ճապոնիայի ՊՆ նախարարը Թուրքիայում է

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը
16:00, 18 օգոս
Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Ֆիդանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել
11:10, 18 օգոս
Ֆիդանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիայի հարավային նահանգում ուժգին հրդեհներ են (Լուսանկարներ)
Թուրքիայի հարավային նահանգում ուժգին հրդեհներ են (Լուսանկարներ)

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։

Թուրքիայի ամենամեծ քաղցրահամ լիճը ցամաքում է (Լուսանկարներ)
Թուրքիայի ամենամեծ քաղցրահամ լիճը ցամաքում է (Լուսանկարներ)

Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։

Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը
Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Պոլսահայ ռոք երաժիշտը ելույթ կունենա Թուրքիայում
Պոլսահայ ռոք երաժիշտը ելույթ կունենա Թուրքիայում

Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:

Թուրքիան ամենաշատ աշխատաժամ ունեցող 2-րդ երկիրն է աշխարհում
Թուրքիան ամենաշատ աշխատաժամ ունեցող 2-րդ երկիրն է աշխարհում

Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}