Տնտեսական14:38, 31 Մայիս 2023
Ռուսաստանն 1-ին տեղում է Թուրքիա նավթ արտահանողների շարքում

Թուրքիայի Էներգետիկ շուկան կարգավորող մարմինը հրապարակել է նավթի շուկայի ոլորտի հաշվետվությունը մարտ ամսվա համար, ըստ որի` նավթի և նավթամթերքի ներմուծումը անցյալ տարվա նույն ամսվա համեմատ աճել է 7․27% -ով կազմելով 4մլն 199․ 359 տոննա։
Ըստ հրապարակված հաշվետվության` ամենաշատ նավթի հումք և նավթամթերք ներմուծվել է ՌԴ-ից՝ 1 մլն 843․087 տոննա։ ՌԴ-ից հետո 2-րդ տեղում Իրաքն է (843․763 տոննա), իսկ 3-րդ տեղումч Ղազախստանը (576․ 816 տոննա)։
Բենզինի տեսակների վաճառքն անցյալ տարվա մարտ ամսվա համեմատ աճել է 45.25-ով։ Ընդհանուր նավթամթերքի վաճառքը աճել է 13․2%-ով՝ կազմելով 2 մլն 539․42 տոննա։
Թուրքիայի ավիացիոն վառելիքի արտահանումն անցյալ տարվա մարտ ամսվա համեմատ աճել է 96․4% -ով,իսկ ծովային վառելիքի արտահանումը՝ նվազել 29․9%-ով։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ Սոմալիի և Թուրքիայի միջև կնքված նավթային ոլորտի համագործակցության համաձայնագրի՝ ստացված եկամուտների 30 տոկոսը պատկանում է թուրքական կողմին։

Թուրքիայի Ռիզե նահանգի փոխնահանգապետն ընդունել է Բաթումիում Թուրքիայի գլխավոր հյուպատոսի և Աջարիայի առևտրաարդյունաբերական պալատի նախագահի պատվիրակությանը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է Իրաքի վարչապետ Մոհամմեդ Շիա Սուդանին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |