Քաղաքական14:04, 29 Մայիս 2023
Երկրաշարժից տուժած շրջանների մեծ մասում հաղթել է Էրդողանը
Թուրքիայի վերընտրված նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաղթել է փետրվարյան երկրաշարժից տուժած 11 նահագներից 9-ում:
Մասնավորապես Հաթայ նահանգում Էրդողանը հավաքել է 50.13, Քահրամանմարաշում՝ 75.76, Մալաթիայում՝ 71.96, Գազիանթեփում՝ 62.76, Ադիյամանում՝ 69.09, Օսմանիեյում՝66.21, Շանլըուրֆայում՝ 64.86, Էլազըղում՝ 70.27, Քիլիսում՝ 70.12 տոկոս ձայն:
Իսկ Ադանայում և Դիարբեքիրում Էրդողանը պարտություն է կրել՝ զիջելով ընդդիմադիր «Ազգ» դաշինքի թեկնածու, քեմալականների «Ժողովրդահանրապետական կուսակցության» առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին:
Աղբյուր` Diken.com.tr
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
15:11, 03 մայ
Պաղեստինի ժողովրդի համար կարևոր է Իսրայելի դեմ հարուցված գործին Թուրքիայի ներգրավվելու որոշումը
Պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորումը հաղորդագրություն է տարածել Արդարադատության միջազգային դատարան Իսրայելի դեմ հարուցված գործին։
18:49, 02 մայ
Թուրքիան միանում է Հարավային Աֆրիկայի՝ Իսրայելի դեմ հարուցված գործին
Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունը մեծ արձագանք է գտել համաշխարհային մամուլում։
14:07, 02 մայ
Թուրք վերլուծաբան. «Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է»
Ըստ Մուրթա Բարդաքչըի՝ հայ և թուրք ժողովուրդների միջև «արյուն» է մտել, իսկ արյունը Արևելքում երբեք չի մոռացվում:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան
ամենաշատ ընթերցված
Եղանակ
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |